Տարակարգ ստանալու հնարավորություն կընձեռվի նաև նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողներին. նախագիծ

Լուրեր

25.06.2026 | 17:36
Համբարձում Մաթևոսյանը Սենթ Ջեյմսի պալատում հանդիպել է Չարլզ III թագավորին
25.06.2026 | 17:27
Եթե ՔՊ-ն վստահ է իր ուժերի վրա, թող միանա ՍԴ-ի մեր հիմնավորումներին. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:18
Խիզախ որոշում էր․ Զոհրաբյանը՝ Աջապահյանի գործը նոր քննության ուղարկելու որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:12
Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 17:07
Ընթացքի մեջ է Կարապետյանի` քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:00
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացված ամուսինները երկրորդ անգամ արդարացվեցին․ դատարանը կրկին հռչակեց նրանց անմեղությունը
25.06.2026 | 16:56
Կոչ անում է Կառավարության ղեկավարը, բառացի ասում է՝ գնացե՛ք, հեղափոխություն արե՛ք․ Աջապահյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:53
Ադրբեջանի և Լեհաստանի ԱԳ նախարարները Հարավային Կովկասում իրավիճակին և Ուկրաինային աջակցության հարցեր են քննարկել
25.06.2026 | 16:45
App Store-ից հեռացվել են VK-ն, «Одноклассники»-ին և Mail.ru-ն
25.06.2026 | 16:45
Հնարավոր է՝ Եվրոպական դատարան դիմենք. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:42
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 164-ի․ ավելի քան 10․000 մարդ անհետ կորած է
25.06.2026 | 16:36
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերի մոտ ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի կալանման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:25
Երկրաշարժի կեղծ կանխատեսում․ X-ում տարածվող ապատեղեկատվության թիրախը Կոտայքում կառուցվող AI գործարանն է
25.06.2026 | 16:16
Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակները պարգևատրվել են
25.06.2026 | 16:12
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը նորից կքննվի․ վերաքննիչ բողոքը մասնակի բավարարվեց
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման կարգի նախագիծը․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տրամադրելու, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգերը սահմանելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագծով կարգավորվում են նշված հաստատությունների մանկավարժական աշխատողիների տարակարգի շնորհման և հավելավճար տրամադրելու հետ կապված հարաբերությունները: Մինչ այս նախադպրոցական կրթության բնագավառում տարակարգի ինստիտուտը ներդրված չի եղել, և այս ոլորտի մանկավարժական աշխատողներն այդ գործիքի միջոցով հավելավճար ստանալու հնարավորություն չեն ունեցել: Նոր կարգավորմամբ սահմանվում է տարակարգի եռաստիճան համակարգ` նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար:

Ովքեր կարող են դիմել

Տարակարգի համար կարող են դիմել նախադպրոցական հաստատության մեթոդիստի, դաստիարակի, երաժշտական դաստիարակի և ֆիզկուլտուրայի հրահանգչի պաշտոն զբաղեցնող մանկավարժական աշխատողները:

Տարակարգի բնութագրիչներն են՝

• զբաղեցրած պաշտոնին համապատասխան մասնագիտական բարձրագույն կրթությունը (կիրառելի է միայն առաջին աստիճանի տարակարգի համար դիմելու դեպքում),
• ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորած կազմակերպությունում որպես վերապատրաստող մասնագետ ներգրավված լինելը,
• վերջին հինգ տարվա ընթացքում ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված ուսումնական, ուսումնամեթոդական ձեռնարկի կամ ուսումնաօժանդակ նյութի հեղինակ կամ համահեղինակ լինելը,
• վերջին երեք տարվա ընթացքում նախարարության կրթության պետական տեսչական մարմնի տեսչավորումների կամ արտաքին գնահատման արդյունքում լավագույն ցուցանիշներ ունենալը,
• վերջին երեք տարվա ընթացքում «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերից մեկում հաղթող ճանաչված լինելը,
• սաների կարիքների ճանաչում, ընտանիքի հետ համագործակցություն՝ անանուն հարցաթերթիկների միջոցով ծնողների կողմից մանկավարժական աշխատողի գնահատման արդյունքները,
• տվյալ ուսումնական տարվա տարեկան թեմատիկ պլանը (ուսումնադաստիարակչական, մեթոդական աշխատանքների պլանավորում), ինչպես նաև տարակարգի համար դիմելու նախորդ ամսվա ընթացքում կազմած բոլոր պարապմունքների պլանները (պարապմունքների պլանների պահանջը մեթոդիստի դեպքում կիրառելի չէ),
• տարակարգի համար դիմելու նախորդ վեց ամսվա ընթացքում իր մոտ կատարված պարապմունքների լսումների և տարբեր ռեժիմային պահերի դիտումների բոլոր արձանագրությունները, դիդակտիկական տարբեր նպատակներով իրականացված երկու պարապմունքի առնվազն 10 րոպե տևողությամբ տեսագրություն,
• ներառականությունն ու մասնակցայնությունն ապահովող կարողություններ՝ մշակված անհատական զարգացման պլանի ներկայացում, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԶԱՊԿ) ունեցող սաների կրթման արդյունավետության մասին վկայող փաստեր՝ ԿԶԱՊԿ գնահատման արդյունքի փոփոխություն։
Դիմելու համար պահանջվող փաստաթղթեր
Մանկավարժական աշխատողն իր նախաձեռնությամբ է մասնակցում տարակարգի շնորհմանը` ԿԳՄՍ նախարարին ուղղված իր դիմումի հետ միասին ներկայացնելով ներքոնշյալ փաստաթղթերը՝
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
• մասնագիտական կրթությունը (միջին մասնագիտական կամ բարձրագույն) հավաստող փաստաթղթի պատճենը,
• տեղեկանք աշխատանքային վայրից,
• սահմանված բնութագրիչները հավաստող փաստաթղթերը,
• դաստիարակը տարակարգ ստանալու համար վերը նշված փաստաթղթերից բացի՝ ներկայացնում է նաև վերապատրաստման վկայական:

Տարակարգ շնորհելու մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, նախարարի հրամանով ձևավորված հանրապետական հանձնաժողովի կողմից՝ հիմք ընդունելով տարակարգի բնութագրիչները: Հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել` դիմում ներկայացնելով նախարարի անունով կամ դատական կարգով:

Հավելավճարի տրամադրում

Տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով: Նշված ժամանակահատվածում ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին տարակարգ ստացած մանկավարժական աշխատողին առաջին աստիճանի տարակարգի դեպքում հավելավճար է տրվում ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի 75 տոկոսի չափով, երկրորդ աստիճանի տարակարգի դեպքում՝ 150 տոկոսի չափով, երրորդ աստիճանի դեպքում՝ 300 տոկոսի չափով: Հնգամյա ժամկետի ընթացքում տարակարգը պահպանվում է մանկավարժական աշխատողի՝ մի հաստատությունից մեկ այլ հաստատություն տեղափոխման դեպքում:

Նախադպրոցական հաստատության մանկավարժական աշխատողների համար տարակարգի շնորհումը նպատակ ունի ապահովել շարունակական մասնագիտական զարգացման հնարավորություններ` խրախուսելով ոլորտում աշխատակիցների վարձատրության բարելավումը, նոր և որակյալ կադրերի մուտքը համակարգ:

Հավելենք, որ ոլորտի մասնագետներն և շահագրգիռ քաղաքացիները կարող են առաջարկություններ ներկայացնել մինչև 2023 թ. հունվարի 13-ը: