ՌԴ ՊՆ-ն հայտնել է Մակեևկայի ուղղությամբ հարվածի հետևանքով 89 զինծառայողի կորստի մասին

Լուրեր

17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մակեևկայի ուղղությամբ ուկրաինական հարվածի հետևանքով ռուս զինվորականների շրջանում զոհերի թիվը հասել է 89-ի: Մինչ այդ, գերատեսչությունը հաղորդել էր 63 զոհի մասին հունվարի 1-ին մասամբ օկուպացված Դոնեցկի մարզում ժամանակավոր տեղակայման կետի ուղղությամբ HIMARS համակարգերով հասցված հարվածի հետևանքով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է, որ զոհվածների թվում է գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Բաչուրինը։

ՌԴ ԶՈւ գլխավոր ռազմաքաղաքական վարչության պետի առաջին տեղակալ Սերգեյ Սևրյուկովը նշել է, որ հարձակման պատճառն անձնակազմի կողմից բջջային հեռախոսների զանգվածային օգտագործումն է եղել։

«Դա թույլ է տվել հակառակորդին հայտնաբերել և որոշել հրթիռային հարված հասցնելու համար ռազմական անձնակազմի գտնվելու վայրի կոորդինատները»,- ասել է նա։

Մակեևկայի արհեստագործական ուսումնարանի շենքին հարվածը, որտեղ տեղակայված էր ռուս զինվորականների բազան, տեղի է ունեցել Ամանորից անմիջապես հետո։ Նշվում է, որ ուսումնարանի շենքում այդ պահին կարող էր շուրջ 600 մարդ լինել։

Կիրակի Ուկրաինայի Զինված ուժերի ռազմավարական հաղորդակցության վարչությունը հայտնել է, որ Մակեևկայի ուղղությամբ հարվածների ժամանակ 400 մոբիլիզացված ռուսաստանցի է զոհվել, 300-ը՝ վիրավորվել։ Ուկրաինական լրատվամիջոցներն էլ հայտնել են 300 զոհի մասին։