Հստակ է՝ ՌԴ-ի ստվերում թաքնված ԼՂ-ն այլևս անվտանգ չի լինի․ Արևմուտքը ճնշման մեծ լծակներ ունի Ալիևի վրա․ Աննա Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.04.2026 | 11:35
ՌԴ զորքերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային. առնվազն 15 մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել
16.04.2026 | 11:30
Հայ դարպասապահը տպավորիչ նորամուտ է ունեցել MLS-ի ակումբում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 11:22
Մեզ ծայրահեղ անհրաժեշտ է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 11:15
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Տուապսեում երկու երեխա է զոհվել
16.04.2026 | 11:09
ԵԱ․ Հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը
16.04.2026 | 11:00
Մարտին Ադրբեջանն առաջին անգամ Հայաստանից ապրանքներ է ներմուծել
16.04.2026 | 10:54
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.56%-ով և կազմել 4800.00 դոլար
16.04.2026 | 10:43
Հայ կինոյի օրը կանցկացվի «Անահիտ» մրցանակաբաշխությունը
16.04.2026 | 10:40
Դավիթ Խաչատրյանը՝ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամ
16.04.2026 | 10:34
ՉԼ․ «Բավարիան» դարձյալ հաղթել է «Ռեալին», «Արսենալը» նույնպես կիսաեզրափակիչում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 10:25
Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի առաջնորդներն այսօր կբանակցեն
16.04.2026 | 10:15
Իրականացվում են ճանապարհների ամառային պահպանման աշխատանքներ․ ՃԴՀ
16.04.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.04.2026 | 09:48
Որքան հզոր է ոստիկանությունը, այնքան կայուն է պետությունը. Արփինե Սարգսյանի շնորհավորական ուղերձը
16.04.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Աշխարհաքաղաքական ցնցումներով, պատերազմներով, դիվանագիտական լարված մրցապայքարով հարուստ 2022 թվականն ավարտվեց, և 2023 թվականն է արդեն ընթացքի մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենախոշոր ռազմական բախումն է այս պահին Ուկրաինայի տարածքում։ ՌԴ նախագահ Պուտինը պատերազմը հիմնավորում էր, իբր, Ուկրաինան հակառուսաստան վերածվելու վտանգով։ Ի՞նչ արդյունքի հասավ Պուտինը՝ սկսելով պատերազմը, որն աշխարհին մեծ լարվածության մեջ է պահում արդեն 11 ամիս։

ԱՄՆ Մասաչուսեթսի Սթոնհիլ քոլեջի քաղաքագիտության դասախոս Աննա Օհանյանը Factor TV-ին տված հարցազրույցում նշում է, որ պատերազմը ՌԴ-ի վրա ունեցել է ջախջախիչ ազդեցություն։

«Այն առումով, որ այս պատերազմից առաջ ՌԴ-ն շատ լավ դիրքավորված էր։ Եվ այս բազմաբևեռ աշխարհակարգը կառուցելու մասին Վլադիմիր Պուտինը նույնիսկ շատ էր նշում։ Այս պատերազմի արդյունքում պրոցեսները դեպի բազմաբևեռ աշխարհակարգ կշարունակվեն, բայց արդեն դժվար թե ՌԴ-ն այդ բևեռներից մեկը լինի։ Սա ցույց տվեց, որ խոշոր տերություններն իրենք իրենց կարող են սաբոտաժի ենթարկել։ Այս պատերազմի ուղղակի արդյունքը լինելու է այն, որ սա ՌԴ-ին ուղղակի թուլացրեց, և այն, անշուշտ, շարունակելու է ազդել այն բանի վրա, թե եվրասիական մայրցամաքում ինչպիսի աշխարհակարգեր կառաջանան։ ՌԴ-ին հաշվի առնելով՝ այս պատերազմով սկսվեց իմպերիալիստական աշխարհակարգի թուլացումը․ ասում եմ սա՝ առանց գերագնահատելու այս իրադարձությունը։ Պուտինը սկսեց պատերազմ՝ աշխարհին ցույց տալու, որ ՌԴ-ն դիրքավորված է, բայց արդյունքում Չինաստանը շահում է միջին Արևելքում, և Արևմուտքն էլ կոնսոլիդացվեց Ուկրաինայի շուրջ»,- ասում է քաղաքագետը։

Ըստ Աննա Օհանյանի՝ Ուկրաինայի դեմ ՌԴ-ի հայտարարած պատերազմը ցույց տվեց, որ պատերազմները և ռազմական միջոցով տարածքներ գրավելը բավարար չեն ազդեցություն տարածելու համար, անգամ ՌԴ-ն չի կարողանում այդ տարածքները գրավել։ Եվ, ըստ քաղաքագետի, վստահությունն առ Մոսկվան այնքան թուլացած է, որ աշխարհակարգ կերտելու համար ՌԴ-ն իր վարկանիշն ամբողջությամբ թուլացրել է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան