Վլադիմիր Պուտինն ու Սի Ցզինպինը տեսակապով զրուցել են․ քննարկել են երկկողմ հարաբերությունները

Լուրեր

17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն այսօր տեսակապի միջոցով կայացած բանակցությունների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են երկու երկրների հարաբերությունները։ Երկխոսությունը տևել է մոտ ութ րոպե, հայտնում է  DW-ի ռուսական ծառայությունը։

Պուտինն ընդգծել է, որ նպատակ ունի խորացնել համագործակցությունը ռազմական ոլորտում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի զինված ուժերի միջև։ Սին, իր հերթին, վստահեցրել է զրուցակցին, որ Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ գլոբալ գործընկերության՝ «բարդ միջազգային իրադրության» պայմաններում։

Բացի այդ, Չինաստանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել Պուտինի հետ «կանոնավոր հիմունքներով» քննարկել միջազգային հարաբերությունները և երկու կողմերին հետաքրքրող արդիական հարցեր։

ՌԴ նախագահը նշել է, որ ակնկալում է, որ Չինաստանի առաջնորդը պետական ​​այց կկատարի Մոսկվա 2023 թվականի գարնանը։ Նման այցը, ըստ Պուտինի, «ամբողջ աշխարհին ցույց կտա ռուս-չինական ամուր կապերը» և «կդառնա երկկողմ հարաբերություններում տարվա գլխավոր քաղաքական իրադարձությունը»։

Դեկտեմբերի 20-ին Չինաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։ Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ պատերազմը։ Գերմանացի քաղաքական գործիչը Սիին խնդրել է ազդել Պուտինի վրա, հայտնել են Շտայնմայերի գրասենյակից։

Տաթև Ֆռանգյան