ՆԱՏՕ-ն Ուկրաինայում խաղաղության հասնելու ամենաարագ ճանապարհն է նշել

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Գերմանիան և ՆԱՏՕ-ի մյուս երկրները պետք է շարունակեն զենք մատակարարել Ուկրաինային. Քանի որ դա ամենաարագ ճանապարհն է դեպի խաղաղություն: Այս մասին նախօրեին հրապարակված Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Դա կարող է պարադոքսալ հնչել, բայց Ուկրաինային ռազմական աջակցությունը խաղաղության հասնելու ամենաարագ ճանապարհն է»,- ասել է Ստոլտենբերգը։

Նրա կարծիքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է համոզվի, որ չի հասնի Ուկրաինայի նկատմամբ վերահսկողություն սահմանելու իր նպատակին։ Այդ ժամանակ կառաջանան նախադրյալներ բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման հասնելու համար, որոնք կապահովեն Ուկրաինայի՝ որպես անկախ ժողովրդավարական պետության գոյատևումը։

Ստոլտենբերգը նաև հայտարարել է, որ ուկրաինական հարձակումները Ռուսաստանում ռազմական օբյեկտների վրա բացարձակապես օրինական է համարում. «Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանվելու, Ուկրաինան նույնպես»։

Հարցին՝ արդյո՞ք աջակցում է Ուկրաինային միջին հեռահարության հրթիռներ տրամադրելուն, Ստոլտենբերգն ասել է, որ «դաշնակիցների և Ուկրաինայի միջև շարունակական երկխոսություն կա կոնկրետ համակարգերի վերաբերյալ»: Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները նախկինում Ուկրաինային մատակարարել են հեռահար համակարգեր։ Դրանք ներառում են MLRS HIMARS, հրետանի և անօդաչու սարքեր:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Պուտինը ճնշող հետընթացների տարի է ունեցել․ Ռուսաստանի նախագահը երկու ռազմավարական սխալ է թույլ տվել, երբ սկսեց լայնածավալ ներխուժում Ուկրաինա։

Տաթև Ֆռանգյան