Բայդենը ստորագրել է ԱՄՆ-ի բյուջեն

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 2023 ֆինանսական  գլխավոր փաստաթուղթը՝ 1,7 տրիլիոն դոլարի չափով։ Նախագահի խոսքերով` բյուջեն ներառում է ներդրումներ բժշկական հետազոտությունների, անվտանգության, վետերանների առողջության պահպանման, մատչելի բնակարանների, տարերային աղետներից հետո վերականգնման, կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի և Ուկրաինային կարևոր օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ միջոցներ, գրում է Financial Times-ը:

Օրենքի համաձայն շուրջ 45 միլիարդ դոլար կհատկացվի Ուկրաինային և ՆԱՏՕ-ի երկրներին օգնելու համար։ Սա ավելին է, քան Բայդենի վարչակազմը խնդրել էր Կոնգրեսից։ Արդյունքում՝ Կիևին իրական ռազմական օգնության ծավալը, ըստ բյուջեի, կմնա մոտավորապես անցնող տարվա մակարդակին։

ԱՄՆ պաշտպանության ծախսերը կազմում են 858 միլիարդ դոլար, ինչը 10 տոկոսով ավելի է այս տարվա համեմատ և 45 միլիարդ դոլարով ավելի, քան Բայդենի վարչակազմն էր խնդրել: Այս միջոցներից գրեթե 140 միլիարդ դոլարը կհատկացվի առաջադեմ ռազմական հետազոտությունների և զարգացման համար, ինչն, ըստ Հանրապետական կուսակցության, աննախադեպ գումար է: Ինչպես նշում է Financial Times-ը, այն կհատկացվի զենքի ոլորտում զարգացման նախագծերին, ինչպիսիք են, օրինակ, հիպերձայնային հրթիռները:
Ի թիվս այլ բաների, նախատեսվում է նաև կառուցել 11 նոր ռազմանավ և վերականգնել 19 բազմաֆունկցիոնալ հարվածային կործանիչների մարտունակությունը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից հավանության էր արժանացել 1,7 տրիլիոն դոլար տարեկան բյուջեի առաջարկը՝ ստանալով ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների աջակցությունը, ինչը թույլ տվեց խուսափել դաշնային գործակալությունների այսպես կոչված «շաթդաունից»։

Տաթև Ֆռանգյան