ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ ռուսական վարձկան կազմակերպությունը զենք է ստանում նաև Հյուսիսային Կորեայից

Լուրեր

17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ռուսական «Վագներ» վարձկան խմբավորումը ընդլայնում է իր ազդեցությունը՝ հավաքագրելով դատապարտյալների և զենք ստանալով Հյուսիսային Կորեայից։ Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ասում է, որ ռուսական «Վագներ» վարձկան խմբավորումը, կադրերի պակաս ունի և դատապարտյալներ է հավաքագրում:

Ըստ Քիրբիիի՝ Wagner Group-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինն անձամբ է գնացել ռուսական բանտեր՝ հավաքագրելու դատապարտյալներին առաջնագծում կռվելու համար:

«Թվում է, թե պարոն Պրիգոժինը պատրաստ է ուղղակի մսաղացը նետել ռուս զինյալներին։ Իրականում, մոտ հազար «Վագներ» մարտիկ Բախմուտում սպանվել է՝ կռվելով վերջին շաբաթների ընթացքում, և մենք կարծում ենք, որ այդ հազար մարտիկների 90%-ը, ըստ էության, դատապարտյալներ են եղել»,-հայտարարել է Քիրբինը։

«Ռուսաստանը ճաղերի հետևում» քաղաքացիական իրավունքների պաշտպանության խմբի հիմնադիր Օլգա Ռոմանովայի խոսքով՝ «Նրանց չի հետաքրքրում գաղափարը, թե ինչու են ազատ արձակվում, այլ հետաքրքրում էր ազատությունը։ Նրանք ցանկանում էին ազատ լինել բանտից, կարգապահությունից և այլն»:

Քիրբին հայտարարել է, որ Wagner Group-ի ազդեցությունն աճում է: Պրիգոժինը բազմիցս հրապարակայնորեն քննադատել է ռուսական բանակի գեներալներին Ուկրաինայում ձախողումների տանող իրենց ռազմավարության համար։

Ըստ վերլուծաբանների՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է, թե իբր բացասաբար է վերաբերվում Wagner Group-ի հավաքագրման արշավին:

Խաղաղության և ազատության կենտրոնի վերլուծաբան Իվան Էլանդի խոսքով՝

«Վագներ գրուպը» փաստացի մրցում է ռուսական բանակի զորամասերի հետ։

Այդուհանդերձ, թվում է, թե բանտարկյալները կոպիտ են և նման բաներ, բայց դա չի նշանակում, որ նրանք լավ ռազմական պատրաստվածություն ունեն:

Դա ցույց է տալիս, թե որքան թույլ է ռուսական բանակը»։

ԱՄՆ բանակի պաշտոնաթող բրիգադային գեներալ Փիթեր Զվակը կիսում է այդ տեսակետը. «Դա արտացոլում է ռուս զինվորականների վատ վիճակը»:

Շատ դատապարտյալների համար Wagner Group-ին միանալը բանտից դուրս գալու միջոց է թվում: Ռոմանովան ասում է, որ իրենք մարտնչելու մղում չունեն, այլ ավելի շուտ զինակոչին վերաբերվում են որպես ազատության տոմս: Այնուամենայնիվ, շատերը, միանալուց հետո փորձում են փախչել կամ միանալ Ուկրաինայի Զինված ուժերին, ինչը «Վագներ» խմբավորումը չի ընդունում: Օրինակ, նոյեմբերի կեսերին արտահոսք է տեղի ունեցել։

«Շատերը համաձայնեցին միանալ Wagner Group-ին՝ հուսալով անմիջապես փախչել: Նրանցից շատերը, սակայն, հանձնվում են և դրա համար արտադատական մահապատիժների ենթարկվում։ Ահա այդտեղ Պրիգոժինը մեծ սխալ թույլ տվեց։ Նա կարծում էր, որ այս մահապատիժները կտպավորեն դատապարտյալներին, և նրանք կդադարեն փախչել, բայց նրանք պարզապես դադարեցին միանալ Վագներ խմբին»,-ասել է Օլգա Ռոմանովան։

Ըստ Քիրբիի՝ ԱՄՆ հետախուզությունը ենթադրում է, որ Wagner Group-ը նաև իր սպառազինությունների մի մասը ստանում է Հյուսիսային Կորեայից: Պենտագոնի տվյալների համաձայն՝ Հյուսիսային Կորեայից առաջին բեռնափոխադրումը եղել է նոյեմբերին, ինչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտում է։