Վարչապետին ներկայացվել է ԱԳՆ-ի 2022 թ. կատարողականը

Լուրեր

20.04.2026 | 23:38
Ովքեր են «Հանրապետություն» կուսակցության ցուցակում․ հրապարակվել են առաջին 30 անունները
20.04.2026 | 23:30
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.04.2026 | 23:21
Կենտրոնական Ասիայից շուրջ 13,000 քաղաքացիներ կռվում են Ուկրաինայի դեմ՝ Ռուսաստանի ԶՈՒ կազմում
20.04.2026 | 23:14
Նոր Գեղի գյուղում ավտոմեքենա է այրվել
20.04.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է` Իսրայելն իրեն չի համոզել Իրանի հետ պատերազմի մեջ մտնել
20.04.2026 | 22:47
Գետը դուրս է եկել հունից․ Մայակովսկիից ահազանգում են վնասների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 22:35
Թուրքիայում ԻԼԻՊ-ի հետ կապերի կասկածանքով 90 անձ է ձերբակալվել
20.04.2026 | 22:22
Հովիկ Աղազարյանի կուսակցության ցուցակի առաջին համարը կին է
20.04.2026 | 22:13
ՀՀ ԱԳ փոխնախարարը ESCAP-ի նստաշրջանում ներկայացրել է տարածաշրջանային համագործակցության առաջնահերթությունները
20.04.2026 | 22:00
Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին
20.04.2026 | 21:45
Թուրքիայի՝ «Միջին միջանցք» ծրագրի իրականացման կարևորագույն բաղադրիչը Հայաստանի հետ սահմանի բացումն է. FT
20.04.2026 | 21:36
Բաքվի դպրոցում աշակերտը համադասարանցու վրա սպիրտ է լցրել և հրդեհել
20.04.2026 | 21:24
Ինչ է խոստանում Փաշինյանը 5 տարի անց. ՔՊ-ի ծրագիրը՝ գլխիվայր շրջված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 21:09
Վենսը երեքշաբթի կմեկնի Վաշինգտոնից` Պակիստանում Իրանի հետ բանակցությունների մասնակցելու համար. CNN
20.04.2026 | 21:00
Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է, Մանվել Խաչատրյանը պարտվեց կիսաեզրափակիչում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտաքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

ԱԳՆ տեղեկացմամբ՝ խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԱԳՆ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և նրա տեղակալները ներկայացրել են ըստ ոլորտների կատարված աշխատանքները։

Վարչապետին զեկուցվել է միջազգային անվտանգային միջավայրում տեղի ունեցող փոփոխությունների, Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող ջանքերի, հումանիտար խնդիրների կարգավորման ուղղությամբ կատարվող աշխատանքների, ինչպես նաև երկկողմ մակարդակում գործընկեր պետությունների հետ համագործակցության ամրապնդման և միջազգային կազմակերպություններում տարվող աշխատանքների ընթացքի մասին:

Քննարկվել են նաև ԱԳՆ գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Նշվել է, որ բարեփոխումներ են իրականացվել դիվանագիտական կադրերի պատրաստման/վերապատրաստման ոլորտում. լավարկվել է օրենսդրական դաշտը, բարելավված ընթացակարգով իրականացվել է դիվանագետների ատեստավորում և կադրային համալրում: Կապիտալ ծրագրեր են իրականացվել ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում ՀՀ ներկայացուցչությունների աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ: Թվային օրակարգի շրջանակում իրականացվում է հյուպատոսա կան ծառայությունների թվայնացում:

Հաշվետվության ներկայացումից հետո ծավալվել է մտքերի փոխանակություն: Երկրի վարչապետին ներկայացվել է մի շարք ուղղություններով ԱԳՆ հետագա քայլերի վերաբերյալ տեղեկատվություն:

Նիկոլ Փաշինյանը նշել է դիվանագիտական աշխատանքի կարևորությունը ազգային, պետական շահերի առաջմղման ու պաշտպանության, առկա մարտահրավերների հաղթահարման գործում և կարևորել գործիքակազմի շարունակական կատարելագործումը: Վարչապետը նախանշել է Հայաստանի բարեկամ երկրների և գործընկեր կառույցների հետ համագործակցությունը սերտացնելու ու առավել զարգացնելու առաջնահերթությունը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է դիվանագիտական ծառայության լավարկման հարցին և առաջարկել քննարկել մասնագիտական որակավորման բարձրացման համակարգի ներդրման մանրամասները:

Խորհրդակցության արդյունքներով վարչապետ Փաշինյանը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին: