Նոր պատերազմի վտանգ կա, Լաչինի միջանցքի բացման նշաններ՝ ոչ․ Փաշինյանը դարձյալ քննադատեց ՌԴ-ին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Լաչինի միջանցքի՝ 18 օր փակ լինելու հետևանքով Արցախի Հանրապետությունում հումանիտար իրավիճակն օր օրի սրվում է, այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Լաչինի միջանցքի փակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպիտ խախտում է։ Հայաստանի վարչապետն այդ կետը խախտելու մեջ մեղադրեց թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանին։ Միաժամանակ, Փաշինյանը Մոսկվային առաջարկում է դիմել ՄԱԿ-ի ԱԽ պետություններին։

Փաշինյանը նոր հնարավոր պատերազմի վտանգից խոսեց՝ շեշտելով, որ ռուսական կողմը լուռ հետևում է Արցախի հայաթափմանը։

Փորձագիտական շրջանակներն անիրատեսական են համարում, որ Ռուսաստանը որևէ գործընթաց կսկսի արևմտյան պետությունների հետ համագործակցելով, հատկապես՝ այս շրջանում, երբ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով աշխարհը Պուտինին ագրեսոր է համարում։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ Փաշինյանի այս հայտարարությունից կարող է տպավորություն ստեղծվել, որ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները վերջին հանդիպման ժամանակ որևէ արդյունքի չեն հանգել։ Այնուհանդերձ, Բադալյանը կարծում է, որ պաշտոնական Երևանի այս հայտարարություններն ինչ-որ առումով շահեկան են նաև Մոսկվայի համար։

Սարո Սարոյանի խոսքով էլ՝ մինչ այլ պետություններին պահանջներ ներկայացնելը՝ նախ Հայաստանի իշխանությունները պետք է հստակեցնեն, թե ինչ են անում Արցախի համար կենսական նշանակության միջանցքը բացելու ուղղությամբ։

Մինչ այդ, արցախահայությունը շարունակում է գոյության պայքար մղել։ Արցախցի ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանը, որի նախաձեռնությամբ Ստեփանակերտում խաղաղապահների բազայի մոտ ակցիա էր իրականացվում առաքելության հրամանատարի հետ հանդիպման պահանջով, այսօր նշել է, որ ճանապարհը բացելու հույսեր չկան։

Պարզ է, որ ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար Անդրեյ Վոլկովին հրամանը տրվելու է Մոսկվայից՝ իշխանությունների ցուցումով։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ Կրեմլը չի հրամայում ապահովել Լաչինի միջանցքով անխափան երթևեկությունը, ինչպես նշված է նոյեմբերի 9-ի հայտարարությունում։ Հարցին, ըստ էության, օրեր առաջ աննուղակի պատասխանել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հայտարարելով, թե ՀՀ-ի վրա ճնշումներ կան, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան