Ամեն ինչ գնում է դեպի ռազմի դաշտում Ռուսաստանի պարտություն․ Գերմանիայի փոխկանցլեր

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի դեմ պատերազմում ամեն ինչ գնում է դեպի մարտի դաշտում Ռուսաստանի պարտություն։ Այս մասին dpa-ին տված հարցազրույցում ասել է Միություն-90/Կանաչների կուսակցությունից Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը, որը զբաղեցնում է նաև էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության դաշնային նախարարի պաշտոնը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ 2022 թվականն այս կերպ կավարտվի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս պատերազմը տանուլ է տալիս մարտի դաշտում»,- ասել է նա։

Ըստ Ռոբերտ Հաբեկի՝ դա պայմանավորված է նրանով, որ ուկրաինական բանակը զենք է ստանում Եվրոպայից, ՆԱՏՕ-ի երկրներից և ԱՄՆ-ից, և այդ զենքերն օգտագործում է «հմտորեն ու ռազմավարական, իմաստուն և հերոսաբար»։

«Ես կողմ եմ, որ Գերմանիան իր դաշնակիցների հետ միասին աջակցի Ուկրաինային այնպես, որ նա կարողանա հաղթել այս պատերազմում»,- ասել է Հաբեկը։

Դեռևս ռուսական ռազմական ագրեսիայի սկսվելուց առաջ նա հանդես էր գալիս Կիևին զենք մատակարարելու օգտին, հիշեցնում է dpa-ն։

«Իհարկե, կլինեն նոր համակարգեր, հետագա աջակցություն, բայց դրանք պետք է համաձայնեցվեն դաշնակիցների հետ»,- ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարի տեղակալը։

Միացյալ Նահանգները նախկինում հաստատել է Կիևին միջին հեռահարության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության Patriot ամերիկյան շարժական զենիթահրթիռային համակարգի տրամադրումը: Ուկրաինացի զինվորականները կվերապատրաստվեն դրա հետ աշխատելու համար։

Բեռլինը նաև հայտարարել է Վարշավային երեք Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի փոխանցման մասին։

Տաթև Ֆռանգյան