Ալիևի սադրանքի աջակիցները, ՌԴ-ի անգործությունը, ՀՀ-ի քայլերը․ ինչպե՞ս ԼՂ-ն փրկել աղետից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Արցախն արդեն 17 օր է՝ շրջափակման մեջ է։ Ալիևի բռնապետական ռեժիմը շարունակում է բլոկադայի ենթարկել Արցախը՝ ներկայացնելով զանազան պահանջներ, որոնց թվում, թերևս, ամենամեղմը ԼՂ-ի հանքավայրեր մուտք գործելն ու մոնիթորինգ իրականացնելն է։

Ալիևն ու իր ռեժիմի ներկայացուցիչները չեն թաքցնում ՀՀ-ի սուվերեն տարածքների նկատմամբ հավակնությունները, միջանցքի պահանջը, ինչը չունի իրավական որևէ հիմք։ Հայաստանի հասարակությունը ևս փաստացի գտնվում է անվտանգային մարտահրավերների թիրախում։ ՌԴ-ի ռազմական ներկայությունը բավարար չեղավ՝ ո՛չ Արցախի անվտանգությունը բավարար մակարդակով ապահովելու, ո՛չ էլ ՀՀ տարածքների զավթում թույլ չտալու համար։

Նիկոլ Փաշինյանը Սանկտ-Պետերբուրգում ՌԴ նախագահի առաջ բարձրացրեց ԼՂ-ի անվտանգության հարցը․ «Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և ցանկանում եմ քննարկել այդ իրավիճակը, թե ինչպիսի տարբերակներ կան»:

Ի՞նչ քննարկեցին՝ մանրամասներ դեռ չեն հրապարակվել։ Իսկ ՀՀ ԱԽ քարտուղարը Առաջին ալիքի եթերում բաց տեքստով խոսեց ՀՀ-ի նկատմամբ եղած սպառնալիքների և ռազմական հարձակումներով ուղեկցվող ճնշումների մասին՝ պահանջում են ոչ միայն միջանցք տալ, այլև նպատակ է դրված ՀՀ-ն Միութենական պետություն մտցնել։

Ինչպե՞ս պետք է Հայաստանը դիմակայի իր անկախությանն ու ինքնիշխանությանն ուղղված սպառնալիքներին, որպեսզի ապահովվի ռազմական անվտանգություն, և Արցախը վերադառնա իր բնականոն կյանքին։

Factor TV-ի տաղավարում հրավիրված քննարկմանը մասնակցում են «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Գևորգ Գորգիսյանը, քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը, քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը, քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։