Իշխանությունը լուրջ մարտահրավեր կստանա՝ ՀՀ-ի ինքնիշխանությունը Պուտինին զիջելով․ կմերժվե՛ք խստագույնս․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2024 | 21:56
Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ

Ամփոփենք 2022 թվականը մարդու իրավունքների, դատաիրավական համակարգի և Հայաստանի ինքնիշխանության համատեքստում։ Դուք կես կատակկես լուրջ ցանկ էիք հրապարակել, որն արդարադատության ոլորտում հանձնաժողովների այլընտրանքային կազմ էր։ Ահա Ձեր ցանկում ովքեր են՝ Մնացական Մարտիրոսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վալերի Օսիպյանը, Արթուր Դավթյանը, Ռուստամ Բադասյանը և այլ «բարեփոխիչներ»։ Ի՞նչ բացթողումներ եք տեսնում։

-Բացթողումները բազմաթիվ են։ Նախորդ տարիների բարեփոխումները ներկայացնելիս անընդհատ խոստանում էին՝ տեսեք, թե 3-4 տարի հետո ինչպիսի արդյունքներ ենք ունենալու։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր է նշանակվում Մնացական Մարտիրոսյանը, ԲԴԽ անդամ է դառնում գիտնական Հայկ Գրիգորյանը, որի հետ կապված բազմաթիվ խնդիերներ կան, մասնավորապես, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերի տապալման պրոցեսներ ենք տեսել։

-Եվ նրա օգտին քվեարկեց նաև ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը․ դա էլ հիշենք։

-Այո, և՛ պաշտպանեց, և՛ ես տեսել եմ գրառումներ, թե ինչ ջատագովությամբ էին պաշտպանում Հայկ Գրիգորյանի թեկնածությունը։ Հետևաբար, հասարակությունը պետք է ինքն իրեն հարց տա՝ ո՞նց պատահեց, որ մանդատ, «չագուճ» տվեցին գործող իշխանությանը բարեփոխումներ իրականացնելու համար, և տարբեր մարդիկ, որոնք պետք է քրեակատարողական հիմնարկներում լինեին, հայտնվեցին ավելի բարձր պաշտոններում, և այդ ամենը՝ հասարակության հարկերի հաշվին։ Յուրաքանչյուր քաղաքացի ինքն իրեն պետք է հարց տա, որ երբ պատերազմից հետո երկրորդ անգամ ձայն տվեցին Նիկոլ Փաշինյանին, արդյո՞ք այս արդյունքն էին ակնկալում, արդյո՞ք այսպիսի գործողությունները դրական փոփոխություններ են բերելու պետության կյանքում և յուրաքանչյուրի կյանքում։

Արդյո՞ք քաղաքացիները կիսում են Ձեր հնչեցրած մտահոգությունները, թե՞ ասում են՝ թողեք աշխատեն։

-Ես պատիվ ունեմ շփվելու հասարակության շատ տարբեր խավերի հետ, և ինձ համար ակնհայտ է դարձել, որ մեր երկրի ռազմավարական գործընկերն այլևս չի համարվում ռազմավարական գործընկեր․ մեր հասարակության գիտակցության մեջ ամենակարևոր փոփոխությունը դա է։ Իսկ իշխանության մոտ այդ գիտակցումը չկա։ Նորանշանակ կին դատախազն իր պաշտոնական այցը կատարում է դեպի Ռուսաստան, և խոսում են համագործակցության մասին։ Ի՞նչ համագործակցության մասին կարելի է խոսել մի երկրի հետ, որտեղ քաղաքացին հետապնդվում է Ֆեյսբուքում լայք դնելու համար կամ Պուտինից տարբեր տեսակետ ունենալու համար հայտնվում է ՔԿՀ-ում ու խոշտանգվում կամ ֆիզիկապես վերացվում։ Մեր ներքին բոլոր խնդիրները հնարավոր է լուծել, եթե մենք ունենանք ազատ, ինքնիշխան, պաշտպանված  երկիր։ Հնարավոր չէ, որ մեր երկիրը պաշտպանված լինի Ռուսաստանի հետ համագործակցությամ։ Եթե ճիշտ արտաքին քաղաքական վեկտոր ընտրվի, բոլոր խնդիրները կլուծվեն, թեև դրա համար ժամանակ կպահանջվի։ Բոլոր իշխանությունները հեռանում են, մնայունը սուվերեն պետությունն է, և այդ սուվերենության առաջնային կրող քաղաքացին․․․ Մենք չունենք մեծ եղբայր, Ռուսաստանն իր խնդիրներն է լուծում։ Մեր խնդիրները մենք ենք լուծելու․ կա՛մ մենք կստանանք հարվածներ թիկունքից, կա՛մ կստանանք աջակցություն այնտեղից, որտեղից ստանում են բոլորը, ովքեր պատրաստ են պայքարել իրենց իրավունքների համար։

-2022 թվականի Հայաստանը դժվար պրոցեսների միջով անցավ․ երևացի՞ն, թե ովքեր են բարեկամներ, ովքեր՝ թշնամիներ, արդյո՞ք  Հայաստանը միայնակ է։

-Հայաստանը կլինի միայն այն դեպքում, եթե չկարողանա ձևակերպել իր նպատակները և որտեղ լինելու իր ցանկությունն ու կամքը։ Այդ դեպքում կլինենք մանրադրամ, որն ինչ-որ մեկը կօգտագործի։ Երկարատև պլանավորում պետք է իրականացնել։ Ուկրաինայի պատերազմից հետո ՌԴ-ն անգամ իր անվտանգային հարցերը չի կարող լուծել։ ՀՀ անվտանգային տարբեր հարցերը համընկնում են Արևմուտքի շահերի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան