Պատրաստվե՛ք պայքարին՝ դիմակայելու թուրք-ռուսական ահռելի ճնշմանը, որ ՀՀ անկախությունը պաշտպանենք․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.12.2025 | 10:23
Աբովյան-Չարենցավանի և Դիլիջանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
21.12.2025 | 10:08
Արթուր Միրանյանը 4-րդ գոլն է խփել Իսրայելի առաջնությունում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.12.2025 | 09:30
Գեղասահորդ Ադելիա Պետրոսյանը՝ Ռուսաստանի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 20:00
100,000 ռուբլի՝ ՀՀ-ում լրտեսության համար․ ՌԴ քաղաքացիները Հայաստանում տվյալներ են հավաքել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 19:36
Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ծովային դրոնների արտադրության շուրջ
20.12.2025 | 19:15
Յուրա Մովսիսյան․ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստն է
20.12.2025 | 19:00
Օվերտոնի պատուհանի կիրառմամբ պայքար է. ասվում է այն, ինչ թույլատրելի չէր. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 18:45
ՀՀ-ն ՍԾՏՀ նիստում ընդգծել է տարածաշրջանային համագործակցության և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը
20.12.2025 | 18:06
Ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշարի մասնակիցներից մեկը չի ժամանել Երևան
20.12.2025 | 17:32
Եղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել
20.12.2025 | 17:10
Էդուարդ Սպերցյանը հանդիպել է Զլատան Իբրահիմովիչի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
20.12.2025 | 16:56
Մենք չենք համաձայնի, որ մեզ ինչ-որ մեկը վերահսկի. Զելենսկին՝ Պուտինին
20.12.2025 | 16:37
Վահան Բիչախչյանը նոր մարզիչ կունենա «Լեգիայում»
20.12.2025 | 16:21
Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
20.12.2025 | 16:04
Հենրիխ Մխիթարյան. Ցավալի պարտություն էր, հիասթափությունը մեծ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ

-Որպես հասարակություն և պետություն՝ արդյո՞ք 2022 թվականին հաջողվեց դիմակայել մարտահրավերներին ու արտաքին ճնշումներին, թե՞ ձախողվեցինք:

-Ես այն կարծիքին եմ, որ մենք հրաշք ժողովուրդ ենք։ Մենք ինքներս էլ չենք զգում, թե ինչ փորձությունների միջով ենք անցել, ինչ ուժերի ենք հաղթահարել, և ոչ միայն հաղթահարել ենք, այլ նաև սկսել ենք դիմակայել։ Մենք դիմակայել ենք 90 միլիոնանոց Թուրքիային, 10 միլիոնանոց Ադրբեջանին, ինչպես նաև Ռուսաստանին, որը, իբր, մեր բարեկամն է, բայց իր ամբողջ ուժով ու պոտենցիալով աշխատում է թուրք-ադրբեջանական համաձայնության կողմից։ Մենք կարողացանք գնահատել մեր անկախությունն ու չզիջել։ Քննադատելով այսօրվա իշխանությանը հազար ու մի խնդրով՝ պիտի ասեմ՝ ապրեն իրենք։ Եթե նախկինները լինեին, մեկն ասելու էր՝ եկեք քիչը տանք, որ շատը պահենք, մյուսն ասելու էր՝ միայն Ռուսաստանի հետ է Ղարաբաղի հարցի լուծումը, այլընտրանք չկա, երրորդն ասելու էր՝ հայության փրկությունը Միութենական պետությունն է։ Մենք լուրջ փորձություններով ենք անցել։

-Իշխանությունների հասցեին դրական գնահատական հնչեցրիք, իսկ տարածքային կորուստները, մարդկային զոհերը․․․

-Այն մարտահրավերները, որ կային մեր դեմ, անհնար էր հաղթահարել առանց տարածքային կորուստների ու զոհերի։ Դիմադրությունը հեշտ չի լինելու, զոհեր են պահանջվելու, բայց մենք զինվում ենք, չէ՞, մենք Ռուսաստանից դուրս զենք ենք առնում։ Երկու անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ղարաբաղի հարց է բարձրաձայնվել, կարգավիճակի մասին է խոսվել, «անջատում՝ հանուն փրկության» ծրագրից է խոսվել։ Մենք լուրջ խնդիրներ ենք դրել թե՛ Ռուսաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի առաջ․․․ Ալիևը լուրջ խնդիրներ ունի․․․

-Չի՞ մարսելու հայկական տարածքների գրավումը։

-Իհարկե՝ չի մարսելու, և դա ակնհայտ երևում է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան