Ադրբեջանից հայտարարել են 2023թ․ Հայաստանի դեմ նոր դատական հայցեր ներկայացնելու ծրագրերի մասին

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունների կողմից ղեկավարվող Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Բաքուն շարունակելու է Հայաստանի դեմ միջազգային ատյաններ դատական հայցեր ներկայացնել։

Նա նշել է, որ  Ադրբեջանը Հայաստանի դեմ  հայցեր ունի երկու դատարաններում՝ Արդարադատության միջազգային դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որոնք զբաղվում են մարդու իրավունքների հարցերով։

«Այլ հարցեր օրակարգում չկան։ Փոխհատուցման հարցը շատ բարդ է։ Մենք բարձրացնելու ենք այդ հարցերն առանձին ազգային դատարաններում։ Օրինակ՝ կա շվեյցարական ընկերություն, որը Ղարաբաղում անօրինական գործունեություն է իրականացնում և եկամուտ ստանում։ Մենք հայց ենք նախապատրաստում շվեյցարական դատարանում»,- ասել է Շաֆիևը։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էր խոսել Հայաստանի դեմ ներկայացված հայցերի մասին։

«Այդ գործընթացներն ունեն իրենց առանձնահատկությունները։ 2023 թվականի սկզբից մենք նոր մեղադրանքներ կներկայացնենք Հայաստանի դեմ՝ Ադրբեջանի շրջակա միջավայրին և բնությանը վնաս հասցնելու, ինչպես նաև էներգետիկ ու բնական ռեսուրսների անօրինական շահագործման համար»,- ասել էր Բայրամովը։

Հավելենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար հանդես են գալիս Հայաստանի դեմ նոր դատական հայցերի (հատկապես՝ տնտեսությանն առնչող) և փոխհատուցման  պահանջի մասին հայտարարություններով, սակայն գործնականում այս առումով տեղաշարժ չկա։

Էմմա Չոբանյան