Իսրայելական բանակին հրահանգվել է պատրաստվել էսկալացիայի «ցանկացած պատճառով»

Լուրեր

19.12.2025 | 03:00
Կոնֆերենցիաների լիգա. «Նոայի» հավանական մրցակիցները փլեյ-օֆֆում
19.12.2025 | 02:04
Կոնֆերենցիաների լիգա․ Վահան Բիչախչյանը՝ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 01:56
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» պարտվեց Կիևի «Դինամոյին», բայց դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
Բոլորը

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը Kan Reshet Bet ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ հրեական պետական պաշտպանության բանակին հրահանգել է «պատրաստվել էսկալացիայի ցանկացած պատճառով՝ քաղաքական խնդիրներից մինչև ահաբեկչական գործողություններ», գրում է EADaily-ն:

Նրա խոսքով՝ Բենիամին Նեթանյահուի գլխավորած նոր կառավարության երդման և Պաշտպանության նախարարությունում առանցքային պաշտոններում «Կրոնական սիոնիզմի» ղեկավար Բեզալել Սմոտրիչի և «Հրեական հզորության» առաջնորդ Իտամար Բեն Գվիրին նշանակելու ֆոնին «բավարար պատճառներ են ստեղծված», որոնց հետևանքով կարող է էսկալացիա լինել Իսրայելում և Սամարիայում (Հորդանան գետի արևմտյան ափին), Գազայի հատվածում, հյուսիսում և, «Աստված մի արասցե, նաև Իսրայելի արևմուտքում, ինչպես դա եղավ երկու տարի առաջ»։

Ավելի վաղ իսրայելցի զինվորականները նոյեմբերին կայացած ընտրությունների արդյունքներով ստեղծված կոալիցիոն կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուից պահանջել էին կանխել ոտնձգությունը իրենց պատասխանատվության գոտու նկատմամբ։ Նման ազդանշան հնչել է վարչապետի և Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոչավիի հետ հեռախոսազրույցում, որը մտահոգություն է հայտնել, որ նոր կաբինետի ծայրահեղ աջ թևը, որը կոալիցիոն գործարքով ստացել է նախարարական պորտֆելներ, կկարողանա բանակից խլել լիազորությունների մի մասը։

Աջերի դեմ հրապարակային արշավ են սկսել նաև զինվորական ծառայության վետերանները, որոնք փորձել են ճնշում գործադրել Իսրայելի դատական համակարգի վրա։

Տաթև Ֆռանգյան