Microsoft-ը վերադարձրել է ՌԴ-ում Windows ներբեռնելու հնարավորությունը

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի բնակիչները կրկին հնարավորություն ունեն առանց VPN-ի ներբեռնել Windows օպերացիոն համակարգը դրա մշակողի՝ ամերիկյան Microsoft կորպորացիայի կայքից։ Այս մասին հայտնում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով ծրագրային ապահովման մասնագետներին, փոխանցում է Meduza-ն։

Կարելի է տեղադրել և՛ վերջին տարբերակը՝ Windows 11 22H2, և՛ նախորդ տարբերակները՝ Windows 10, Windows 8.1 և Windows 7։ Լրատվամիջոցի թղթակցին հաջողվել է Windows-ը ներբեռնել երկու համակարգչով։ Ցանկացած օգտատեր կարող է ներբեռնել ծրագրային ապահովումը, բայց այն հնարավոր չի լինի ակտիվացնել առանց բանալիի, պարզաբանել են փորձագետները։

«Օպերացիոն համակարգով ներբեռնված համակարգն իսկապես բացվում է Ռուսաստանում։ Ամենայն հավանականությամբ, սա կորպորացիայի քաղաքականության ճշգրտումն է ռուս օգտատերերի նկատմամբ, որոնք արդեն գնել են Windows-ը»,- ասել է ՏՏ փորձագետ Դմիտրի Բևզան։

Նա նշել է, որ աշխարհագրական շրջափակման պատճառով Ռուսաստանի Դաշնությունից օգտատերերի համար դժվար է օրինական կերպով վերատեղադրել համակարգը նոր սարք գնելիս կամ կոշտ սկավառակը փոխարինելիս:

Հավելենք, որ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Microsoft-ը մարտին դադարեցրել էր ապրանքների վաճառքն ու ծառայությունները Ռուսաստանի տարածքում։

Էմմա Չոբանյան