Թերլեմեզյանի քոլեջի շրջանավարտներն ընդդեմ քոլեջի տնօրենի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.03.2026 | 22:15
Միրզոյանը և ԱՄԷ ԱԳ նախարարը մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ
05.03.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.03.2026 | 21:46
Լիբանանում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 102-ի, 638 վիրավոր կա
05.03.2026 | 21:35
Էրդողանը դատապարտել է Նախիջևանի վրա ԱԹՍ-ների հարձակումը
05.03.2026 | 21:27
ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան. ՊՆ
05.03.2026 | 21:23
Մոսկվայի դատարանը բլոգեր Արսեն Մարգարյանին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման
05.03.2026 | 21:14
«Ցրվենա Զվեզդայում» Նաիր Թիկնիզյանի առաջին գոլը տպավորիչ է ստացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.03.2026 | 21:12
Իսրայելի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի դեմ «Իրանի ագրեսիան»
05.03.2026 | 21:02
Միրզոյանը և Լատվիայի իր գործընկերը կարևորել են երկկողմ օրակարգի հարստացման ուղղությամբ նախաձեռնությունները
05.03.2026 | 21:00
Պահանջում եմ՝ Սամվել Կարապետյանի ուժին չգրանցել, ռուսական է․ նրա կապիտալի 30%-ից ավելին արտաքին ծագում ունի․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.03.2026 | 20:45
«Երեխայիս ներկայությամբ ապտակեց»․ բուլինգից ծագած միջադեպ՝ Բերդավանի դպրոցի բակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.03.2026 | 20:39
Իրանը հայտնել է պատերազմի մեկնարկից ի վեր 1230 զոհի մասին
05.03.2026 | 20:30
«Սև խաղահրապարակ կբերեմ գլխիդ»․ հին սպառնալիքները նոր զարգացում են ստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.03.2026 | 20:21
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
05.03.2026 | 20:15
«Ամերիկյան» թերթ՝ Մոսկվայից․ ով է Հայաստան բերում Wyoming Star-ը․ Factor TV-ի հետաքննությունը
Բոլորը

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում իսկական կրքեր են եռում, նախկին ուսանողները քոլեջի ղեկավար Աննա Մնացականյանից պահանջում են իրենց տրամադրել  դիպլոմային աշխատանքները։

«Օրենքով ասվում ա, որ եթե տնօրինությունն ապահովում է ուսանողների նյութերը՝ յուղաներկեր, կտավ, լուծիչներ, ինքն իրավունք ունի 3 տարով Թերլեմեզյանում պահի կտավը։ Եթե չեն ապահովում, ապա առհասարակ ինքն իրավունք չունի կպնի ուսանողների աշխատանքին»,- դժգոհում է քոլեջի շրջանավարտ Փայլակ Թևանյանը։

Նա անցյալ տարի է ավարտել քոլեջը, հենց նա էլ ղեկավարում է տնօրեն Աննա Մնացականյանի դեմ ըմբոստությունը։ Թևանյանն անձամբ տնօրենից ստացել է իր դիպլոմային աշխատանքը, հիմա պահանջում է մնացած ուսանողներինը։

«Փայլակ Թևանյան– Խնդրում եմ հենց հիմա վերադարձնել ներկա գտնվող բոլոր ուսանողների աշխատանքները։

Աննա Մնացականյան– Դուք գրավոր ներկայացրել եք ձեր խնդիրը իրավապահ մարմիններին, երբ որ իրավապահ մարմինները կիրականացնեն քննություն, կունենան եզրակացություն, այդ ժամանակ սիրով կխոսենք»։

Աննա Մնացականյանը նկատում է, որ ավանդաբար դիպլոմային աշխատանքները մնում են քոլեջում, և նախկինում նման հարց չի ծագել քոլեջի շրջանավարտների մոտ։ Քոլեջի պահեստում շատ են դիպլոմային աշխատանքները, դրանք հիմնականում խնամված վիճակում են։ Փայլակն ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում է, որ քոլեջի պահեստում գտնվող դիպլոմային աշխատանքների մի մասն ուղղակի խայտառակ վատ են պահպանված։ Տիկին Մնացականյանն ընդունում է այդ փաստը՝ Թերլեմեզյանի նախկին շենքը, որտեղից տեղափոխվել են այդ նկարները, այնքան խայտառակ վիճակում էր, որ այնտեղ կարող էին ոչնչանալ նկարները։

«Նկուղում ականատես եմ եղել, որ կան աշխատանքներ, ընդ որում՝ հին շենքից բերված ծայրահեղ վատ վիճակում, հին աշխատանքներ, ասենք, 58 թվականի»,- ասում է Աննա Մնացականյանը։

Տիկին Մնացականյանին մեղադրում են նաև, որ քոլեջի շրջանավարտների դիպլոմային աշխատանքները քոլեջում պահելու փոխարեն նվիրաբերել է ուրիշներին։ Տնօրենը թվարկում է, թե որտեղ են գտնվում այդ աշխատանքները։

«Ձևավորել ենք Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, ձևավորվեց Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանը, որը 4-րդ կարգի վթարային շենքից տեղափոխվեց շքեղագույն պայմաններ Դիլիջանում, ձևավորեցինք 4-րդ գյուղում Քուվեյթի դեսպանատան կողմից վերանորոգված ապաստարանն անօթևանների համար, ձևավորեցինք Թբիլիսյան խճուղում շենքը, որը տրամադրվել էր մանկատան շրջանավարտներին»,- ասում է տնօրենը։

Աննա Մնացականյանը քոլեջի նկուղային պահեստներում ցույց է տալիս ուսանողների վերջին տարիների դիպլոմային աշխատանքները։ Նախկին շենքի դիպլոմային աշխատանքներ էլ կային։ Դրանք իսկապես վատ վիճակում էին, բայց ոչ ոք տիկին Մնացականյանից չի պահանջում իր աշխատանքը։ Շրջանավարտները տնօրենին մեղադրում են, որ նա հին դիպլոմայինների շրջանակները տրամադրում է նոր երեխաներին։ Տնօրենը դա չի հերքում, սակայն նկատում է, որ խոսքը բոլոր կտավների մասին չէ։

«Մենք փորձում ենք ամենաբարոյալքվածները, որոնք պարզապես քայքայված են, ասենք պադրավնիկը տալիս ենք էրեխուն, որովհետև մեր ուսանողների լուրջ տոկոս միածնող երեխա է։ Պապան գնացել ա խոպան, մաման մենակ է։ Երեխա ունեմ, գիշերը պահակ է աշխատում, մաման մենակ է, ինքը նյութ չի կարողանում առնի»,- տեղեկացնում է Աննա Մնացականյանը։

Շրջանավարտներին տնօրենի բացատրությունները և հղումներն իրավական ընթացակարգերին քիչ են հետաքրքրում։ Նրանք խոստանում են այսօր չլքել քոլեջի տարածքը, քանի դեռ տնօրեն Աննա Մնացականյանը նրանց չի տրամադրել իրենց ավարտական աշխատանքները։ Տնօրենն ասում է, որ համենայնդեպս մինչև աշխատանքային օրվա ավարտը ոչ ոք նրանց չի խանգարի լինել պետական հիմնարկ համարվող քոլեջի տարածքում։ Աշխատանքային օրվա ավարտից հետո դա կորոշեն ոստիկանները։