ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ պիտի շրջադարձ կատարի․ ձգձգումը կբերի նոր կորուստների՝ տարածքային և մարդկային․ Լիլիթ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.04.2026 | 15:28
Սի Ցզինպինը Մերձավոր Արևելքում խաղաղության համար «չորս առաջարկ» է ներկայացրել
14.04.2026 | 15:19
Զապորոժիեի ատոմակայանում բլեքաութ է տեղի ունեցել. ՄԱԳԱՏԷ
14.04.2026 | 15:16
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
14.04.2026 | 15:10
Ռուբինյանը՝ Թուրքիայում անցակետի վերականգնման մասին // Մարուքյանը կմասնակցի ԱԺ ընտրություններին․ ԼՈՒՐԵՐ
14.04.2026 | 15:03
Արցախի տարածքում ականի պայթյունից ադրբեջանցի է զոհվել
14.04.2026 | 14:54
Կառուցապատման ոլորտում նախատեսվում են նոր պահանջներ և սպառողների պաշտպանության միջոցներ
14.04.2026 | 14:44
Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Կատարի դեսպանին
14.04.2026 | 14:31
500 մարզիկ՝ 30 երկրից․ Երևանը կընդունի Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթը
14.04.2026 | 14:22
ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարձակվել է Օդեսայի մարզի Իզմայիլ նավահանգստի վրա
14.04.2026 | 14:14
Գառնիկ Դանիելյանը` Քոչարյանի ցուցակից դուրս եկած և այլ ցուցակ մտած թեկնածուների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 14:05
Factor TV-ի հրապարակումից հետո «Վանաձոր» ՔԿՀ-ում իրենց կյանքին վտանգ սպառնալու մասին ահազանգած կալանավորները տեղափոխվել են այլ ՔԿՀ
14.04.2026 | 13:58
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. տասնյակից ավելի վիրավոր կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 13:50
Թուրքիայից լավ լուրն այն է, որ սկսեցին անցակետի հետ կապված աշխատանքներ տանել. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 13:41
Էդուարդ Վարդանյան․ Անհավանական մարզավիճակում եմ
14.04.2026 | 13:33
ՌԴ-ի հետ կոնկրետ խնդիր կա, որը քննարկում ենք. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2022 թվականը խիստ լարված էր ոչ միայն աշխարհում՝ Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման հետևանքով, այլև Եվրոպայում առաջացած էներգետիկ խնդիրներով պայմանավորված, նաև ՀՀ-ի վրա ադրբեջանական հարձակումներ տեղի ունեցան, տարածքներ օկուպացվեցին, այդ թվում՝ Արցախի հատվածում, միջանցք փակվեց։ Արտաքին ու ներքին ինչպիսի՞ գործոններ են ծնել այս ճգնաժամերը, ինչպիսի՞ բացասական ազդեցությունների կրող է դարձել Հայաստանը։

Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ 2022-ի փետրվարից հետո տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխություններն աննախադեպ էին, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ ամենաէականը։

«Սա Հայաստանի համար նշանակում է, որ եթե անգամ այն նեղ պատուհանը կար մանևրելու Արևմուտքի և ՌԴ-ի միջև, դա էլ ավարտվեց։ Հայաստանը հայտնվեց բավականին դժվար վիճակում, բայց, միևնույն ժամանակ, սա հնարավորություն է Հայաստանի համար ավելի հստակ քաղաքականություն վարելու, մանավանդ, որ ՌԴ-ն թե՛ ռազմական, թե՛ տնտեսական առումներով թուլանում է։ Այս առումով հնարավորություն է բացվում ՀՀ-ի համար աշխարհաքաղաքական նոր ընտրություն կատարելու։ Բայց ի՞նչ տեսանք ՀՀ արտաքին քաղաքականության մեջ․ դա անվճռականությունն էր, ստրատեգիայի բացակայությունը, ինչի արդյունքում ՀՀ-ն ագրեսիայի ենթարկվեց և ավելի լուրջ ճգնաժամ առաջացավ ՀՀ-ի շուրջ»,- ասաց Լիլիթ Գևորգյանը։

Ակնհայտորեն՝ 2022-ին նաև կոտրվեցին միֆեր, կարծրատիպեր, որ բուն էին դրել հայաստանյան հասարակության զգալի մասի ուղեղներում, որ ՀՀ-ն գտնվում է անվտանգային հուսալի միավորներում՝ ՀԱՊԿ, ՌԴ-ի անվտանգային հովանի։ Չնայած ՀՀ-ի դիմումներին՝ հյուսիսից չաջակցեցին Ադրբեջանի հարձակման ժամանակ, անգամ չընդունեցին, որ Ադրբեջանը հարձակվել է։

2022-ին եղան այցեր Արևմուտքից Հայաստան՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության, Բրիտանիայի Գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարների այցերը, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցն էր նշանակալի։ Միաժամանակ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ եղան Վաշինգտոնում և եվրոպական մայրաքաղաքներում։ Սակայն 2022-ին ՀՀ իշխանություններն այդպես էլ չգնացին շրջադարձերի՝ ՀՀ-ն դուրս չեկավ ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից։

Համարժե՞ք էր ՀՀ իշխանության գործելաոճը և կորսված համարո՞ւմ եք ապահարզանի սցենարը։ Լիլիթ Գևորգյանն ասում է, որ հնարավորությունների պատուհաններն անվերջ չեն կարող բաց մնալ՝ փակվում են, և իշխանությունը պետք է շտապի, որպես առաջին քայլ՝ նախ դուրս գալով ՀԱՊԿ-ից։

«Շատ ավելի դժվար կարող է լինել՝ ավելի մեծ ռեսուրսների ներդրում կպահանջվի, ներքաղաքական կոնսուլտացիայի խնդիր կա նաև, որպեսզի նման շրջադարձ կատարվի։ Ինչքան ձգձգվում է այդ շրջադարձը, այնքան ՀՀ-ն և Արցախն ունենալու են տարածքային և մարդկային կորուստներ։ Միաժամանակ, այդքան ավելի շատ ժամանակ է տրվում Ադրբեջանին՝ իր արտաքին քաղաքականությունն ավելի բազմավեկտոր դարձնելու և իր նպատակներն առաջ տանելու՝ ՌԴ-ի հետ, նրա դեմ կամ առանց ՌԴ-ի։ Ստրատեգիայի բացակայությունից զատ՝ հայկական կողմը նաև ժամանակի ընկալման խնդիր ունի»,- ասաց վերլուծաբանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան