Սերբիան Կոսովոյի հետ սահմանին զորքերը բերել է լիակատար մարտական պատրաստվածության վիճակի

Լուրեր

16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոսովոյի հետ սահմանին Սերբիայի ԶՈՒ-ն նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրամանով բերվել է լիարժեք պատրաստության վիճակի՝ տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը, որը նախօրեին ստուգումներ  է անցկացրել մարտական դիրքերում։ Ըստ Բելգրադի՝ նման միջոցներ են ձեռնարկվել Կոսովոյում սերբ ժողովրդին պաշտպանելու համար։

«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք իսկապես ծանր իրավիճակում ենք, բայց մենք բոլոր ջանքերը կգործադրենք, կանենք ամեն ինչ խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար, և ոչ միայն դա, մենք կպաշտպանենք Կոսովոյում և Մետոհիայում մեր ժողովրդին: Ալբանացիներին զինելուց և նրանց մարտական պատրաստվածության մակարդակը բարձրացնելուն ի պատասխան ես կձեռնարկեմ բոլոր անհրաժեշտ միջոցները մեր ժողովրդին պաշտպանելու, Սերբիան պաշտպանելու համար»,- հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ ։

Սերբական ռազմական տեխնիկան Կոսովոյի հետ վարչական սահման է ժամանել երկուշաբթի օրը՝ Զուբին Պոտոկ քաղաքում, որտեղ տեղի էթնիկ սերբերը վերջին երկու շաբաթվա ընթացքում ճանապարհային բարիկադներ են տեղադրել, նախորդ օրը տեղի ունեցած հրաձգության միջադեպից հետո բարձր լարվածության ֆոնին: Կոսովոյում ՆԱՏՕ-ի գլխավորած խաղաղապահները հայտարարել են, որ հետաքննում են միջադեպի հանգամանքները:

Ավելի վաղ, ըստ սերբական լրատվամիջոցների, Կոսովոյի իշխանություններն իրենց զինված ուժերը բերել էին լիակատար պատրաստության՝ նախապատրաստվելով բարիկադների ապամոնտաժման գործողությանին։ Կիրակի օրը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները Սերբիայի նախագահից պահանջել են հասնել բարիկադների ապամոնտաժմանը՝ սպառնալով, որ հակառակ դեպքում նրանք չեն միջամտի Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի՝ իրավիճակը կարգավորելու փորձերին, որն ընդգծել էր, որ տարածաշրջանի հյուսիսում բարիկադների վերացումը «չի կարող բացառել զոհերը»։

Սերբիայի և Կոսովոյի միջև լարվածությունը սրվել է վերջին երկու շաբաթվա ընթացքում այն բանից հետո, երբ տեղի սերբերը փակել են երկրի հյուսիսում գտնվող գլխավոր ճանապարհները՝ ի նշան բողոքի ազգույթամբ սերբ  նախկին ոստիկանի ձերբակալության դեմ:

Տաթև Ֆռանգյան