«Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար» ծրագրի առաջին դասընթացը մեկնարկեց Երևանում. ՀՔԱՎ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար» ծրագրի շրջանակներում նախատեսված դասընթացների շարքը մեկնարկեց Երևանում։

Հունիսի 9-ին Երևանի «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում առաջին դասընթացին մասնակցեց շուրջ 30 զորակոչիկ, նախազորակոչային տարիքի անձ եւ  զինծառայողների ընտանիքի անդամ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը և փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը մասնակիցներին ներկայացրին նախազորակոչային տարիքի անձանց զինվորական հաշվառման ընթացակարգերը, զորակոչի ընթացքում զորակոչիկների իրավունքները և պարտականությունները, պարտադիր զինվորական ծառայությունից օրենքով սահմանված կարգով տարկետման և ազատման հիմքերը,  բժշկական հետազոտությունների ընթացքում նախազորակոչիկների, զորակոչիկների, զինծառայողների իրավունքները։ Արմինե Սադիկյանը մանրամասնեց զինվորական ծառայության տեսակների, զինծառայողներին տրամադրվող արձակուրդների տեսակների, դրանց տրամադրման կարգերի, ժամկետների, խրախուսանքների և կարգապահական տույժերի մասին։

Հարկ է նշել, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մշակել է տեղեկատվական գրքույկ ՀՀ զինապարտ քաղաքացիներին իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ իրազեկելու նպատակով, որը ներկայացվեց դասընթացի մասնակիցներին:

Տեղեկատվական գրքույկը կիրառելի է  մասնավորապես զինվորական հաշվառման տարիքի և զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացիների, նրանց ծնողների և հարազատների, ներկայացուցիչների, զինվորական ծառայություն անցնող քաղաքացիների, նրանց ծնողների և հարազատների, ինչպես նաև իրավաբանների և իրավունքի այս բնագավառով հետաքրքվող այլ անձանց համար:

Հիշեցնենք, որ Ժողովրդավարության աջակցության ազգային ֆոնդի (NED) ֆինանսական աջակցությամբ իրականացվող զորակոչիկների և զինծառայողների իրավունքների իրազեկվածության բարձրացմանն ուղղված դասընթացների շարքը շարունակվում է. հաջորդ դասընթացները տեղի կունենան 2018 թ. հունիսի 17-ին՝ Գորիսում և հունիսի 18-ին՝ Եղեգնաձորում։

Դասընթացներ նախատեսվում է իրականացնել նաև 2018 թ. հուլիսին՝ Արմավիրում, Սևանում և Աշտարակում։