Ստոլտենբերգը հայտարարել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան 2023թ․ կդառնան ՆԱՏՕ-ի անդամ

Լուրեր

16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ակնկալում է՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացը ռազմական դաշինքին նոր տարում վերջնականապես կավարտվի, գրում է The National news-ը։

Ստոլտենբերգը չի նշել երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին միանալու ակնկալվող ժամկետը, սակայն գերմանական DPA լրատվական գործակալությանն ասել է, որ «միանգամայն վստահ է», որ դա տեղի կունենա շուտով:

Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության դիմումները վերջնականապես չեն հաստատվում Թուրքիայի առարկությունների պատճառով, որը չի շտապում դրանք վավերացնել։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նախորդ շաբաթ հայտարարել էր, որ Անկարայի կողմից հետախուզվողի արտահանձնման արգելափակումը վատթարացրել է Շվեդիայի հետ բանակցությունների մթնոլորտը։

Թուրքիան անդամակցության դիմումները վավերացնելու համար պահանջում է արտահանձնել «քուրդ ահաբեկիչներին»։

Ի դեպ, ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիան ևս դեռևս չի վավերացրել Սկանդինավյան երկրների հայտերը՝ միաժամանակ նշելով, որ առարկություն չունի։

Էմմա Չոբանյան