Սաստիկ ձնաբուք ԱՄՆ-ում և Կանադայում․ միլիոնավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

Հզոր ձմեռային ցիկլոնը, որն իր հետ սաստիկ սառնամանիքներ ու առատ տեղումներ է բերել, պատել է ԱՄՆ տարածքի մեծ մասը, որտեղ ապրում է շուրջ 250 միլիոն մարդ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ ԱՄՆ 12 նահանգներում գործում է արտակարգ եղանակային պայմանների մասին նախազգուշացում։
ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայությունը փաստում է, որ սա իրենց դիտարկումների ընթացքում գրանցված  ամենամասշտաբային սառնամանիքն է, որի ազդեցության տակ է հայտնվել ԱՄՆ-ի գրեթե ողջ տարածքը։

ԱՄՆ-ում և Կանադայում եղանակային աննորմալ պայմանների հետևանքով առնվազն 56 մարդ է մահացել։  Ձնաբքի  ամենասաստիկ պահին առանց էլեկտրամատակարարման է մնացել 1,7 միլիոն մարդ, հաղորդում է Associated Press-ը:  Այժմ աստիճանաբար վերականգնվում է էլեկտրաէներգիայի մատակարարումը:


Ամենամեծ վնասը կրել է Նյու Յորք նահանգը, մասնավորապես, Բուֆալո քաղաքը, որին բաժին է ընկել տարերքի զոհերի մեծ մասը՝ 27 մարդ։ Նահանգի նահանգապետ Քեթի Հոկուլի խոսքով՝ Բուֆալոնը նմանվել է պատերազմական գոտու։

«Սա պատերազմ է մայր բնության հետ, և նա հարձակվում է մեզ վրա այն ամենով, ինչ ունի»,- նշել է նահանգապետը։ Զոհերի մեծ մասը գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով։

FlightAware-ի տվյալներով՝ ուրբաթ օրը ԱՄՆ-ում չեղարկվել է մոտ 6000 չվերթ, շաբաթ օրը՝ 1200 չվերթ։

Տաթև Ֆռանգյան