Էրդողանի կուսակցությունը 2019-ի արդյունքներից ավելի քիչ ձայներ է հավաքել

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Թուրքական «BUPAR» վիճակագրական-հետազոտական կենտրոնը ներկայացրել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հերթական սոցհարցման արդյունքները, որոնք անցկացվել են Իզմիրում և Մուղլայում այս տարվա դեկտեմբերի 1-ից 20-ն ընկած ժամանակահատվածում։

Ermenihaber-ը գրում է, որ հարցմանն Իզմիրում մասնակցել է 3500, իսկ Մուղլայում՝ 1500 քաղաքացի։ Ըստ դրա՝ իշխող կուսակցությունն ավելի քիչ ձայներ է հավաքել, քան 2019-ին։ Սոցհարցման արդյունքները, ըստ տոկոսային հարաբերակցության, այսպիսին է․

Իզմիրի առաջին շրջան
(Չեշմե, Քարաբուրուն, Սելչուք, Թորբալը, Ուրլա, Բուջա, Քոնաք, Մենդերես, Բալչովա, Գազիէմիր, Նարլըդերե, Գյուզելբահչե, Քարաբաղլար)

«Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP)- 22%
«Ժողովրդահանրապետական» կուսակցություն (ԺՀԿ-CHP)- 45%
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (ԺԴԿ-HDP)- 11%
«Լավ» կուսակցություն- 13%
«Ազգայնական շարժում» կուսակցություն (ԱՇԿ-MHP)- 3․5%

Իզմիրի երկրորդ շրջան

(Ալիաղա, Բայընդըր, Բերգամա, Բորնովա, Դիքիլի, Ֆոչա,Քարշըյաքա, Քեմալփաշա, Քընըք, Քիրազ, Մենեմեն, Օդեմիշ, Թիրե, Բեյդաղ, Չիղլի, Բայրաքլը)

«Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP) – 21․5%
Իսկ 2019-ին ԱԶԿ-ն Իզմիրից հավաքել էր 38․7% ձայն։
«Ժողովրդահանրապետական» կուսակցություն (ԺՀԿ-CHP) – 45%
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (ԺԴԿ-HDP) – 9․5%
«Լավ» կուսակցություն – 14%
«Ազգայնական շարժում» կուսակցություն (ԱՇԿ-MHP) – 4%

Մուղլա

«Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP)- 24%
Իսկ 2019-ին ԱԶԿ-ն Մուղլայից հավաքել էր 28․4% ձայն։
«Ժողովրդահանրապետական» կուսակցություն (ԺՀԿ-CHP)- 42%
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (ԺԴԿ-HDP)- 6․5%
«Լավ» կուսակցություն- 21%
«Ազգայնական շարժում» կուսակցություն (ԱՇԿ-MHP)- 4%