Պեկինը ռազմական ինքնաթիռներ և նավեր է ուղարկել Թայվան՝ ուժ ցուցադրելու համար

Լուրեր

16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
Բոլորը

Վերջին 24 ժամվա ընթացքում Չինաստանի զինվորականները 7 ինքնաթիռ և յոթ նավ են ուղարկել Թայվան՝ ուժի ցուցադրման նպատակով։ Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը։

Թայվանի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը հայտարարություն արեց այն բանից հետո, երբ Չինաստանը դժգոհություն հայտնեց Կոնգրեսի կողմից վերջերս ընդունված պաշտպանական ծախսերի օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթների կապակցությամբ:

Հիշեցնենք, որ օրինագիծը թույլ է տալիս ընդլայնել համագործակցությունը Թայվանի հետ անվտանգության ոլորտում, ինչպես նաև զարգացնել համագործակցությունը Հնդկաստանի հետ պաշտպանական նոր տեխնոլոգիաների ոլորտում։

Կիրակի առավոտից մինչև երկուշաբթի առավոտ ժամը 6-ը չինական 47 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի ոչ պաշտոնական սահմանը, որը ժամանակին լռելյայն ճանաչել են երկու կողմերը, հաղորդում է Թայվանի ռազմական գերատեսչությունը:

Չինաստանի կողմից Թայվան ուղարկած ինքնաթիռների թվում են եղել 18 J-16 կործանիչ, 11 J-1 կործանիչ, 6 Սու-30 կործանիչ և անօդաչու թռչող սարքեր։

Թայվանն ասում է, որ վերահսկում է ՉԺՀ-ի զորքերի տեղաշարժը իր ցամաքային հրթիռային համակարգերով, ինչպես նաև ռազմանավերով: