Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին

Լուրեր

12.04.2026 | 23:05
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում, նախնական տվյալներով, առաջատար է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը․ Օրբանը 2-րդ տեղում է
12.04.2026 | 20:50
Կառավարության առաջիկա հինգ առաջնահերթություններից մեկը լինելու է ջրի խնդրի լուծումը․ Փաշինյան
12.04.2026 | 19:58
Քարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է
12.04.2026 | 19:25
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարեցնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները
12.04.2026 | 19:07
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ ռեկորդային մասնակցություն
12.04.2026 | 18:27
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ
12.04.2026 | 18:08
Իսրայելի Գլխավոր շտաբը զորքերը բերել է բարձր մարտական պատրաստության վիճակի
12.04.2026 | 17:57
Հողաշերտի սահք Ծաղկաձոր քաղաքում
12.04.2026 | 17:46
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի շրջափակման մասին
12.04.2026 | 17:11
«Ո՛չ նախկին կա, ո՛չ ներկա կա, ձեր ընդունած օրենքն ա»․ Փաշինյանի և վրդովված քաղաքացու զրույցին փորձեց միջամտել թիկնապահը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.04.2026 | 16:28
Արթուր Ավետիսյանը մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել է բացարձակ գավաթակիր
12.04.2026 | 15:50
Շվեդիան ձերբակալել է Ռուսաստանից եկող նավը․ մեղադրում են ծովն աղտոտելու համար
12.04.2026 | 14:54
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա
12.04.2026 | 14:30
Հունգարիայում ընդդիմությունն առաջին անգամ 16 տարվա ընթացքում կարող է առաջ անցնել Օրբանից․ առավոտյան ընտրողների մասնակցությունը պատմական ռեկորդ է սահմանել
12.04.2026 | 13:34
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին. տեղեկացնում են ՀՀ էկոնոմիայի նախարարությունից։

Ողջունելով նախարարին նախագահ Խաչատուրյանը դրական է գնահատել անցնող տարվա ընթացքում էկոնոմիկայի նախարարության ճկուն և հավասարակշռված քաղաքականությունը և նշել, որ բավական բարդ և անկանխատեսելի տնտեսական իրողությունների պայմաններում նախարարության ձեռնարկած միջոցառումները հնարավորինս կառավարելի են դարձրել տնտեսական ռիսկային երևույթները:

Իր խոսքում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ողջունելի են Էկոնոմիկայի նախարարության ջանքերը ներդրողների համար բարենպաստ և գրավիչ ներդրումային միջավայրի ստեղծման ուղղությամբ:

Նախարար Վահան Քերոբյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և ներկայացրել կապիտալ ներդրումների և տնտեսական ակտիվության ընդհանուր իրավիճակի մի շարք մանրամասներ, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ լոգիստիկ խնդիրների հաղթահարման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ մասնավորապես Լարսի անցակետի թողունակության բարձրացման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև եկող տարում Հայաստանի տնտեսության հնարավոր մարտահրավերների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ հարցեր: