Կիևը պաշտոնապես կբարձրացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի հետագա ներկայության հարցը

Լուրեր

16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
Բոլորը

Ուկրաինան ծրագրում է դեկտեմբերի 26-ին բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՌԴ-ի հետագա ներկայության հարցը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Վաղը մենք պաշտոնապես հանդես կգանք այդ դիրքորոշմամբ։ Մենք ունենք շատ պարզ հարց․ Ռուսաստանն իրավունք ունի՞ մնալ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ և ընդհանրապես լինել ՄԱԿ-ում։ Մենք ունենք համոզիչ և հիմնավորված պատասխան՝ ո՛չ, այդպես չէ»,- ընդգծել է Կուլեբան։

Նրա խոսքով՝ հարցը, թե ինչ կլինի Ռուսաստանի հետ «Ուկրաինայի դեմ պատերազմում պարտությունից հետո», մասնավորապես, նրա ապամիջուկայնացման խնդիրը, դադարել է տաբու լինել արևմտյան դիվանագիտության համար։

«Այդ հարցերը դեռ չեն քննարկվում պետությունների և կառավարությունների ղեկավարների մամուլի ասուլիսներում ու հրապարակային հայտարարություններում, այլ քննարկվում են ավելի ցածր մակարդակով։ Նրանք արդեն հարցնում են, թե ինչպիսին պետք է դառնա Ռուսաստանը, որպեսզի վտանգ չստեղծի խաղաղության և անվտանգության համար»,- ասել է Կուլեբան։

Հավելենք, որ ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ կցանկանար հասնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների կազմից Ռուսաստանի հեռացմանը, սակայն այժմ նման հնարավորություն չի տեսնում, հետևաբար Վաշինգտոնը կշարունակի միջազգային հարթակներում ձգտել Մոսկվայի մեկուսացմանը։

Էմմա Չոբանյան