Ձկների վերջին անկման պատճառը որևէ վտանգ չի ներկայացնում մարդու համար. ՍԱՏՄ ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

2022թ․ 2-րդ եռամսյակում ստուգումներ և մշտադիտարկումներ են իրականացվել ձկնաբուծության ոլորտում, ձկնաբուծարաններում կատարվել են լաբորատոր հետազոտություններ։ Այս մասին այսօր «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարվա արդյունքների ամփոփում» թեմայով հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ նաև մոնիթորինգ է իրականացնվել ձկան մսի մեջ մնացորդային նյութեր հայտնաբերելու վերաբերյալ․ «Այդ տվյալներն ուղարկում ենք ԵՄ, որպեսզի կարողանանք ԵՄ շուկան բացել, և մեր տնտեսվարողները հնարավորություն ունենան արտահանել ձկնամթերքը։ Տվյալները գնալով ոգևորիչ են լինում․ 2022 տվյալներն այնքան լավն էին, ու հույս ունենք ԵՄ-ից դրական ազդակներ կգան»։

Անդրադառնալով ֆեյսբուքյան տիրույթում տարածված խուճապին՝ կապված փողոցից սատկած ձկան միս գնելու հետ, ՍԱՏՄ ղեկավարը նշեց․ «Դա ճիշտ մոտեցում է, որ ընդհանրապես փողոցից սնունդ գնել չի կարելի, այնուամենայնիվ այն հիվանդությունը, որի պատճառով վերջին շրջանում ձկան անկում է նկատվել, մարդու համար որևէ վտանգ չի ներկայացնում։ Իհարկե դա չի նշանակում, թե կարելի է փողոցից սատկած ձուկ գնել կամ ընդհանրապես կենդանական ծագման որևէ սննդամթերք գնել»։

Մանրամասները՝ տեսանյութում։