ԱՄՆ-ում ձնաբուքը 1 օրում առնվազն 23 մարդու կյանք է խլել

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Առնվազն 23 մարդ է մահացել շաբաթ օրն ԱՄՆ-ում ձմեռային փոթորկի հետ կապված տարբեր միջադեպերի հետևանքով: Այս մասին հայտնել է NBC-ն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ջերմաստիճանի կտրուկ անկումը, ձյան տեղումները, ուժեղ քամին, ձնախառն անձրևը բազմաթիվ ավտովթարների, էլեկտրահաղորդման գծերի խզման, թռիչքների ուշացման պատճառ են դարձել։

«Առնվազն 23 մարդ է զոհվել եղանակի հետ կապված միջադեպերի հետևանքով: Մարդիկ զոհվել են Օքլահոմայում, Կենտուկիում, Միսսուրիում, Վիսքոնսինում, Կանզասում, Նեբրասկայում, Օհայոյում, Նյու Յորքում, Կոլորադոյում և Միչիգանում», – ասել է հեռուստաալիքը:

Օհայոյում չորս մարդ է մահացել ցածր տեսանելիության և ավտոճանապարհների մերկասառույցի պայմաններում հիսուն մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով։ Միչիգանում 82-ամյա կնոջը գտել են փողոցում սառած վիճակում։

Շաբաթ օրը չեղարկվել է ավելի քան 2600 չվերթ։ Համաձայն poweroutage.us ինտերնետային մոնիտորինգի ռեսուրսի՝ գրեթե 400,000 տնային տնտեսություններ և ձեռնարկություններ մնում են առանց էլեկտրաէներգիայի, իսկ գագաթնակետին սպառողների թիվը հասել է 1,6 միլիոնի: