Ուրախ եմ, որ իմ անձի շուրջ կա նման հետաքրքրություն․ Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Բայրամովին

Լուրեր

31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
Բոլորը

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է այսօր Մոսկվայում Բայրամովի արած հայտարարություններին։

«Ուրախ եմ, որ իմ անձի շուրջ կա նման հետաքրքրություն։ Նշանակում է, որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում արցախցիների և մեր երկրի համար։ Ժամանակն է վերջացնել այս ամենը։ Ժամանակն է բացել ճանապարհը և Արցախի իշխանությունների հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- գրել է Վարդանյանը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո, որին մասնակցությունից, ի դեպ, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել էր, հայտարարել էր, որ Ադրբեջանը պահանջում է, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռանա Լեռնային Ղարաբաղից։

«Նրա (Վարդանյանի) գործունեությունը կրում է հանցավոր և արկածախնդիր բնույթ։ Մենք կարծում ենք, որ դրան պետք է վերջ տրվի։ Ինչքան շուտ այդ մարդը լքի այդ տարածաշրջանը, այնքան լավ կլինի բոլորի համար։ Առաջին հերթին դրանից տուժում է տեղի բնակչությունը»,- ասել է Բայրամովը։

Ավելի վաղ էլ Ռուբեն Վարդանյանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադարձել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հնչած ելույթներին, հատկապես՝ խաղաղապահ առաքելություն ստանձնած Ռուսաստանի ներկայացուցչի ելույթին։

«Ինձ թվում է՝ շատ կարևոր է, որ ԼՂ-ի հարցը բարձրաձայնվեց ամենաբարձր մակարդակով։ Միանշանակ, բոլոր երկրները դատապարտեցին ճանապարհի փակումը՝ տարբեր բառեր օգտագործելով։ Հնչեց Լեռնային Ղարաբաղի հարցը՝ դա շատ կարևոր է, քանի որ ցույց տրվեց, որ հարցը փակված չէ, և ինչքան էլ Ադրբեջանն ասի, որ դա իր ներքին հարցն է, այդպես չէ։ Շատ կարևոր է՝ մարդիկ լսեցին և հասկացան, որ մենք ունենք հումանիտար ճգնաժամ, և կարևոր է՝ հարցը հնչեց այդ մակարդակում, որ մարդիկ զգան իրենց պատասխանատվությունը։ Մենք հուսով ենք, որ նիստից հետո կունենանք ավելի ուժեղ արձագանքներ և ճնշումներ Ադրբեջանի վրա, որ ճանապարհը բացվի։ Բայց եթե չի բացվելու ճանապարհը, մենք ստանանք իրավունք օդային կամուրջ ստեղծելու»,- ասել էր Արցախի պետնախարարը։