Իրանը ցանկանում է ընդլայնել ՌԴ-ին զենքի մատակարարումները. «Մոսադ»-ի ղեկավար

Լուրեր

19.12.2025 | 02:04
Կոնֆերենցիաների լիգա․ Վահան Բիչախչյանը՝ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 01:56
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» պարտվեց Կիևի «Դինամոյին», բայց դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
18.12.2025 | 20:56
Ոստիկանները պիտի կարգ պահեին, բայց ամբողջությամբ թերացել են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը ձգտում է ընդլայնել Ռուսաստանին առաջադեմ սպառազինության մատակարարումը։ DW-ի փոխանցմամբ՝ այս մասին զգուշացրել է Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության տնօրեն Դեյվիդ Բարնեան։

«Մենք զգուշացնում ենք Իրանի ապագա մտադրությունների մասին, որոնք նրանք (Իրանի իշխանությունները) փորձում են գաղտնի պահել՝ խորացնել և մեծացնել Ռուսաստանին առաջադեմ սպառազինության մատակարարումը, ընդլայնել ուրանի հարստացման նախագիծը և ակտիվացնել հարձակումները տարածաշրջանում Իսրայելին բարեկամական մահմեդական երկրների վրա»,- ասել է Բարնեան։

«Մոսադ»-ի ղեկավարի գնահատականը հնչել է այն բանից հետո, երբ դեկտեմբերի սկզբին Միացյալ Նահանգները մտահոգություն հայտնեց Թեհրանի և Մոսկվայի միջև «լայնամասշտաբ պաշտպանական գործընկերության» հնարավորության վերաբերյալ:

Նոյեմբերին Թեհրանը խոստովանեց, որ անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) է ուղարկում Ռուսաստան, բայց, միաժամանակ, հայտարարեց, որ դրանք մատակարարվել են մինչև Ուկրաինա ռուսական ներխուժումը։

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդի դեկտեմբերի 22-ի հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամը, օգտագործում է Իրանից և Հյուսիսային Կորեայից գնված զենքը՝ խախտելով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը։

Տաթև Ֆռանգյան