Չինաստանը ողջունում է խնդրի կարգավորման ցանկացած դիվանագիտական փորձ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 09:11
Մենք ուզում ենք մնալ տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիրը. Նարեկ Կարապետյանը քվեարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:03
Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.06.2026 | 08:32
Նարեկ Կարապետյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 08:09
Ընտրական իրավունքի խոչընդոտման կասկածանքով ձերբակալված կա․ ՆԳՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 07:58
Հայաստանն ընտրում է․ ԱԺ ընտրություններ 2026․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չինաստանը ողջունում է խնդրի կարգավորման ցանկացած դիվանագիտական փորձ։ Չինաստանը հույս ունի, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի հնարավորինս արագ։ Հայաստանի դիմումի հիման վրա հրավիրված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանն այս մասին ասաց ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը։

«Մենք հավատում ենք, որ Լաչինի միջանցքի շուրջ վեճերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով։  Ռուսաստանն այս ուղղությամբ շատ աշխատանք է կատարել, որը Չինաստանը ողջունում է։ Մենք հույս ունեք, որ Ռուսաստանի  և այլ մտահոգ կողմերի միջնորդությամբ Հայստանի և Ադրբեջանի միջև վեճը Լաչինի միջանցքի շուրջ կհանգուցալուծվի հնարավոինս արագ։ Հայաստանը և Ադրբեջանը հարևաններ են, և համատեղ անվտանգության, համագործակցության հասնելը համապատասխանում է նրանց շահերին»,- ասաց նա։

Նա հավելեց, որ Չինաստանը խրախուսում է Հայաստանին  և Ադրբեջանին ՌԴ-ի և այլ կողմերի միջնորդությամբ լուծել  իրենց միջև վեճերը՝ ելնելով հարաբերությունները կարգավորող միջազգային իրավունքից։ «Ցանկացած ջանք, որը նպաստում է սրան, կառուցողական դեր կկատարի»,- եզրափակեց Չինաստանի ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ից ադրբեջանական  կողմը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով 1100 քաղաքացի, այդ թվում՝ 270 երեխա, զրկված  է  տուն վերադառնալու հնարավորությունից։