Ադրբեջանում զինծառայողներին ապօրինի շահագործում են բնակելիների շինարարական աշխատանքներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Բոլորը

Ադրբեջանի բանակում տեղի ունեցող ապօրինությունների ու կոռուպցիայի մասին բացահայտումները շարունակվում են։ Մասնավորապես, ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV-ին հայտում է, որ զինվորները, որպես աշխատուժ օգտագործվում  են Նախիջևան քաղաքի 2-րդ միկրոշրջանի Ալինջա թաղամասում։ Քաղաքացիները պատմում են, որ զինվորներին ներգրավում են բնակելի շենքերի շինարարական աշխատանքներում։ Լրատվամիջոցի հրապարակած տեսանյութը  ցույց է տալիս, որ անվտանգության կանոնները չեն պահվում։ Ադրբեջանի ՊՆ-ն անպատասխան է թողել Meydan TV-ի հարցումն այս առնչությամբ։ Նշվում է, որ տեսանյութն արվել է մի քանի ամիս առաջ, բայց զինվորների ներգրավումը շինաշխատանքներում շարունակվում է առայսօր։

Հավելենք, որ օրերս էլ ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Հաբիբ Մյունթեզիրը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որ բանակում զինծառայողներին ներգրավվում են հարկադիր աշխատանքներում։

«Նրանք գրպանում են նաև վերանորոգման համար հատկացված գումարը, որը պետք է տրվի աշխատողներին։ Անգամ որոշ զորամասերում նյութերի ու տեխնիկայի համար գումար են հավաքում զինվորներից, նրանց միջոցով էլ ընտանիքներից։ Զինվորները, որոնք չեն հանդուրժում դա, մահանում են հիվանդությունից և սրտի անբավարարությունից, իրականում սպանվում են։ Նրանք, ովքեր չեն մարսել այս շահագործումը և ունեն ծանր հոգեբանական վիճակ, կարող են ինքնասպանություն գործել։  Սանիտարական և հիգիենիկ վիճակը վատ է։ Խնդիրներ կան զինվորականների ձմեռային հագուստի հետ կապված, խնդիրներ կան նրանց մնալու և քնելու վայրերի հետ կապված՝ հիմնականում «օկուպացիայից ազատագրված տարածքներում» (խոսքն Արցախի գրավյալ տարածքների մասին է)։

Բացի այդ, հավաքագրում են զինվորական ծառայության համար ոչ պիտանի զինվորների»,-գրել էր լրագրողը՝ հավելելով, որ ավելի ուշ  մանրամասներ է ներկայացնելու։

Էմմա Չոբանյան