Ադամ Շիֆն ու մի խումբ կոնգրեսականներ դիմել են Ջո Բայդենին Լաչինի միջանցքի հարցով

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) դեկտեմբերի 16-ին առաջնորդեց Կոնգրեսի 29 անդամների կողմից ստորագրած մի նամակ, որում նախագահ Բայդենին խնդրում է դադարեցնել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, դադարեցնել ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանին և ԱՄՆ-ի կողմից մարդասիրական օգնությունն ուղարկել Արցախ, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

Նամակով դատապարտվում է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և ավելին՝ արտաքին աշխարհին կապող Լաչինի միջանցքի արգելափակումը: Շրջափակումը պարտադրվեց Ալիևի ռեժիմի կողմից 2022թ.-ի դեկտեմբերի 12-ին և ազդել է 120,000 հայերի, այդ թվում՝ 30,000 երեխաների վրա, ովքեր հասանելիություն չունեն սննդին, բժշկական պարագաներին, տրանսպորտին և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներին՝ և վերջապես՝ «զրկելով նրանց ազատ տեղաշարժվելու իրավունքից»:

Նամակում ընդգծվում է, որ «Ադրբեջանը կրկին՝ որպես զենք է կիրառում մարդկային տարրական կարիքները՝ Արցախում ապրող հայերի համար առանց այն էլ լարված կենսական պայմանները էլ ավելի նվաստացնելու համար», և եթե այս իրավիճակը շարունակվի, «սպառնում է դառնալ հումանիտար ճգնաժամ՝ պոտենցիալ ողբերգական հետևանքներով»։

Բացի այդ, Ադրբեջանի գործողությունները «ուղղակի խախտում են 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը, որը նախանշում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը երաշխավորելու պարտավորությունը երկու ուղղություններով այս ճանապարհով, որը հայտնի է որպես Լաչինի միջանցք»:

Արցախի ժողովուրդը դեռ չի վերականգնվել 2020թ.-ի աշնան 44-օրյա պատերազմից, որը սանձազերծեց Ադրբեջանը՝ Թուրքիայի լիակատար և բացահայտ աջակցությամբ, և ԱՄՆ-ի կողմից լուրջ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու կոչերը ձախողվել են։

«Դաշնային կառավարությունը ձախողեց համապատասխան օգնություն տրամադրել, ինչն ավելի կարևոր է դարձնում վարչակազմի վճռական գործողություններն այժմ»,– հայտարարվում է նամակում՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից շարունակական «ռազմատենչությունը, որը հետևել է Արցախի հայ բնակչության դեմ չարաշահումների լավ փաստագրված մոդելին՝ Ալիևի ռեժիմի ճոռոմ հռետորաբանությամբ մոտիվացված»:

Նամակում եզրաձակվում է. «Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար՝ այժմ և ապագայում, այդ թվում՝ դադարեցնել ֆինանսական աջակցությունն Ադրբեջանին և պատժամիջոցներ կիրառել։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանի ագրեսիայի և ահաբեկման քաղաքականությունը շարունակվի»:

«Մենք ողջունում ենք կոնգրեսական Շիֆին՝ այս ճիշտ ժամանակին կազմված նամակը գլխավորելու համար»,– ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: «Ադրբեջանի ագրեսիան հայ ժողովրդի դեմ, որն առաջացրել է հումանիտար ճգնաժամ, չի կարող շարունակել անպատիժ մնալ։ Մենք հորդորում ենք վարչակազմին վճռական գործողություններ ձեռնարկել հայ ժողովրդին պաշտպանելու համար և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել իր կողմից մարդու իրավունքների շարունակական և կոպիտ ոտնահարումների համար»:

Կոնգրեսական Ադամ Շիֆից (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) բացի նամակը ստորագրողներ են և Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներ՝ Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Գաս Բիլիրաքիսը (Հանրապետական, Ֆլորիդա), Ջեկի Սփիրը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Դեյվիդ Վալադեոն (Հանրապետական, Կալիֆորնիա), ինչպես նաև կոնգրեսականներ՝ Թոնի Քարդենասը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Խոակին Կաստրոն (Դեմոկրատ, Տեխաս), Ջուդի Չուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դեյվիդ Սիսիլինը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Կեթրին Քլարկը (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջիմ Կոստան (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Աննա Էշուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջիմի Գոմեսը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջոշ Գոթհայմերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Ռաջա Կրիշնամուրթին (Դեմոկրատ, Իլինոյս), Ջեյմս Լանգեվինը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Բարբարա Լին (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Սուսի Լին (Դեմոկրատ, Նևադա), Թեդ Լիու (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Քերոլին Մալոնին (Դեմոկրատ, Նյու Յորք), Ջեյմս ՄաքԳավերնը (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Գրեյս Մենգը (Դեմոկրատ, Նյու Յորք), Գրեյս Նապոլիտանոն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Սքոտ Փիթերսը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջոն Սարբեյնսը (Դեմոկրատ, Մերիլենդ), Ջեն Շաքաուսքին (Դեմոկրատ, Իլինոյս), Էբիգեյլ Սպանդերբերգը (Դեմոկրատ, Վիրջինիա), Դինա Տիտուսը (Դեմոկրատ, Նևադա), Սյուզան Ուայլդը (Դեմոկրատ, Փենսիլվանիա):