Թուրքիայի ՊՆ ղեկավարը բողոքել է ՆԱՏՕ-ում Անկարայի նկատմամբ ռազմական համագործակցության սահմանափակումներից

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան «անարդար սահմանափակումների» է ենթարկվում պաշտպանական համագործակցության ոլորտում ՆԱՏՕ-ի մի շարք դաշնակիցների կողմից, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մեր առաջնահերթությունը միշտ եղել է դաշնակիցների հետ համագործակցությունը։ Սակայն, ցավոք, մենք բախվում ենք  պաշտպանության ոլորտում համագործակցության անարդար սահմանափակումների: Իսկ դա բացասաբար է անդրադառնում ոչ միայն Թուրքիայի, այլև Հյուսիսատլանտյան դաշինքի վրա։ Մենք ակնկալում ենք, որ բոլոր սահմանափակումները կվերացվեն»,- ասել է Աքարը իտալական Il Messaggero-ին տված հարցազրույցում։

Նա նաև խոսել է Թուրքիայի դերից ահաբեկչության դեմ պայքարում, որի համար Անկարան, ըստ Աքարի, մտադիր չէ որևէ մեկից թույլտվություն խնդրել։

«Մենք խնդրում ենք հաշվի առնել, որ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից՝ Թուրքիան ահաբեկիչների ու փախստականների հոսքից պաշտպանող վերջին պատնեշն է»,- ասել է Հուլուսի Աքարը։

Էմմա Չոբանյան