Սեպտեմբերի 1-ից Արցախում գործելու են նոր սակագներ. «Ղարաբաղ Տելեկոմ» 

Լուրեր

27.04.2026 | 16:41
Լենա Նազարյանը թեկնածու չէ և չի մասնակցում ընտրություններին. Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 16:38
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել WORLD BOXING-ին
27.04.2026 | 16:30
Ռազմական ծախսերը կտրուկ աճել են Եվրոպայում ու Ասիայում՝ հասնելով 16 տարվա ընթացքում չտեսնված մակարդակի. SIPRI
27.04.2026 | 16:27
«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակրի գործով չորս անձ է ձերբակալվել՝ ընտրողներին կաշառք խոստանալու կասկածանքով․ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
27.04.2026 | 16:16
Փաստաբաններիս խնդրել եմ դիտարկել Իոաննիսյանի դեմ հաղորդում ներկայացնելու հնարավորությունը. Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 16:04
Ռուս զինվորականները խոստովանել են, որ լքել են Մալիի Կիդալ քաղաքը
27.04.2026 | 15:55
Մեքենա վարելու ուսուցումը ՆԳՆ-ն նախատեսում է պարտադիր դարձնել
27.04.2026 | 15:48
Չեխիան մտադիր է գազ գնել Ադրբեջանից
27.04.2026 | 15:44
Տիգրան Բարսեղյանի գոլը հաղթանակ է պարգևել «Սլովանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 15:42
2025-ին Հայաստանում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո․ ՆԳՆ
27.04.2026 | 15:39
ՄԱԳԱՏԷ-ն դատապարտել է Զապորոժիեի ԱԷԿ-ին հարվածը, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել
27.04.2026 | 15:30
Հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
27.04.2026 | 15:21
Բաքվից արձագանքել են Մայր Աթոռին ու ընդունել՝ քանդել են Ստեփանակերտի հայկական եկեղեցիները
27.04.2026 | 15:10
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը կշարունակվի // Բերման է ենթարկվել հետախույզ Արթուր Ավանեսյանը․ ԼՈՒՐԵՐ
27.04.2026 | 14:55
Էդգար Մկրտչյանը ECOSOC ֆորումում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները զարգացման ֆինանսավորման հարցերում
Բոլորը
 

Սեպտերմբերի 1-ից Արցախում գործելու են «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից սահմանված հեռախոսակապի նոր` իջեցված սակագներ, ինչը հաստատվել է երեկ` հունիսի 8-ին, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նիստի ժամանակ:

Օրերս արցախցի բժիշկներ՝ Տիգրան Պետրոսյանն ու Սևակ Ասլանյանը ֆեյսբուքում արշավ էին սկսել ՂՏ ընկերության մենաշնորհի դեմ, ինչը մեծ արձագանք է գտել հանրության մեջ: 

«Հայաստանյան իրադարձությունների շունչը հասել է Արցախ: Ժողովրդի համբերության բաժակը լցվել է: «Ղարաբաղ Տելեկոմը» մատուցում է անորակ կապ և ինտերնետ, որի դիմաց գանձում է աստղաբաշխական գումարներ: Եկեք միասին քայլ անենք և մերժենք ՂՏ մենաշնորհը՝ թալանը», – ֆեյսբուքում տեսանյութով դիմել է Տիգրան Պետրոսյանը:

Ընկերության տնօրեն  Կարեկին Օդաբաշյանը մայիսի 23-ին մամուլի ասուլիս էր հրավիրել և հայտարարել, որ շուտով կգործեն նոր սակագներ և որ ընկերությունը պատրաստվում է շուրջ 11 մլն եվրո լրացուցիչ ներդրումներ կատարել, որը նպաստելու է նաև 3G տեխնոլոգիաների զարգացմանը: 

«Հավասարակշռելով մեր ծախսերն ու եկամուտները մենք շարունակաբար իջեցնելու ենք սակագները: Այսօր հայտարարում ենք, որ որոշ սակագներ իջնելու են 15% սեպտեմբերի 1-ից: Ընդհանուր առմամբ, այս 18 ամիսների ընթացքում կուտակված սակագնային իջեցումները կկազմեն մոտավորապես 42.5%: Ըստ ստացված տեղեկությունների, ենթադրում եմ, որ այսօր Արցախում չկա որևէ հանրային ընկերություն, որ 18 ամիսների ընթացքում այսքան գներ իջացրած լինի (Արցախում խոշոր հարկատուներ և մենաշնորհ ունենցով ընկերություններ են համարվում «Արցախէներգոն» և հանքարդյունաբերությամբ զբաղվող «Բեյզ մեթըլզը»: 

Գների իջեցումը շարունակական բնույթ է կրելու: Մեր բաժանորդները դրան կարող են սպասել նաև այս տարի: Հայտարարվելու են նոր փաթեթների մասին, ինչը թույլ կտա բաժանորդներին խնայել իրենց բյուջեն 20-90%»,- երեկվա ասուլիսի ժամանակ ասել է Կարեկին Օդաբաշյանը:

Շատ արցախցիներ դժգոն են ինտերնետի որակի, այլ ոչ թե սակագնի համար:

«Չկա աշխարհում համացանց, որն անթերի է աշխատում, սակայն մեր բաժանորդներից ստացած բողոքները որակի մասին այնքան էլ ճիշտ չեն: Երբ բողոք ենք ստանում,  փորձում ենք ոչ թե նույն րոպեին, այլ վայրկյանին ճշտել կապի հասանելիությունը, պարզվում է, որ պատճառը հոսանքի տատումներն են: Արցախում հոսանքը կայուն չէ: Նույնը Երևանում է: Ես 15 հազար ներդրում կատարեցի ստաբիլիզատոր դրեցի ստիպված: Սա փաստ է, որ հոսանքը մեզ մոտ կայուն չէ», – ասում է Օդաբաշյանը:

«Ռոումինգի հարցը միշտ քննարկման ենթակա է և այսօր էլ քննարկում ենք: Վստահ եմ, որ հասկանում եք, որ միայն մեզանից չէ կախված, Հայաստանում գործում են երեք օպերատորներ, որոնց հետ արդեն  իսկ համագործակցում ենք: Հույսով եմ, որ մինչև տարվա վերջ, եթե ոչ ավելի շուտ, կկարողանանք հայտարարել նոր սակագնային քաղաքականության մասին», – եզրափակել է Օդաբաշյանը: 

ՂՏ շուրջ աղմուկը Արցախում սկսվել էր դեռ 10 տարի առաջ` 2008 թվականին, երբ սոցիալական ցանցերում սկսվեց բողոքի ակցիա` ընդդեմ Ղարաբաղ Տելեկոմի սոցիալական քաղաքականության` «Ոչ թալանին« կարգախոսով: Ընկերությունը խոշոր ներդրումներ է կատարել Արցախում, սակայն մարդիկ բողոքում էին, որ այն ժամանակվա տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իրեն բարեգործ է հռչակվում իրենց վճարած ահռելի գումարների հաշվին: Ի պատասխան Յիրիկյանը հայտարարեց, որ լինելով «Վիվա Սելի» տնօրեն, ՂՏ-ում աշխատում է հասարակական հիմունքներով` առանց աշխատավարձի:

ՂՏ-ն արցախյան շուկա է մտել 2002 թվականին և այդ ընթացքում շուրջ 38 միլիոն դոլարի ներդրում է կատարել: Դեռ այն ժամանակ Արցախում ֆիքսված հեռախոսակապի՝ 24 հազար, և  բջջային կապի 60 հազար բաժանորդ կար, ինչպես նաև 1000 ինտերնետ օգտագործող: Համացանցի հասանելիությունն Արցախում այսօր կազմում է 97%:

2002 թվականին ՂՏ-ի սեփականատեր Պիեռ Ֆաթուշը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի և վարչապետ Անուշավան Դանիելյանի հետ ստորագրեց գաղտնի պայմանագիր, որի համաձայն  ՂՏ-ն ստացավ կապի ոլորտի մենաշնորհ: Խոսվում էր նշված անձանց՝ ընկերության բաժնետեր լինելու մասին:

Այս տարվա մայիսի 31-ին Արցախի նախին արդեն պետնախարար Արայիկ Հարությունյանը ասուլիսի ժամանակ ասել է, որ «Արցախի իշխանությունների անունից ՂՏ ընկերության տնօրենի հետ ծանր, բայց արդյունավետ զրույց է ունեցել մենաշնորհը վերացնելու վերաբերյալ»:

Լրագրողների ներկայությամբ Հարությունյանը ստորագրել է ՀՀ-ում գործող երեք օպերատորներին հղված նամակները` առաջարկելով նրանց գործունեություն ծավալել Արցախում:

 
 
Մարութ Վանյան. Ստեփանակերտ