ԱՄՆ Կոնգրեսը քննարկում է 1,5 տրիլիոն դոլարի պետական ​​ծախսերի օրենքի նախագիծը

Լուրեր

17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսը կփորձի համաձայնեցնել մոտ 1,5 տրիլիոն դոլար արժողությամբ կառավարության ծախսերի մասին օրինագիծը: Դրա համար դեմոկրատներն ու հանրապետականները ստիպված կլինեն լուծել բազմաթիվ տարաձայնություններ, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Անցյալ շաբաթ հանրապետական սենատոր Ռիչարդ Շելբին լրագրողներին ասել է, որ մոտավորապես 25 միլիարդ դոլարի հատկացումները մնում են վիճելի, ինչը նախորդ տարվա ծախսերի ընդամենը 1,7 տոկոսն է:

Հանգստյան օրերին կուլիսային բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել. հատկացումների շուրջ 12 առանձին օրինագծերը պետք է միավորվեն մեկ համախմբված օրինագծում՝ կառավարության ֆինանսավորումը մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը ապահովելու համար:

Հատկացումների 12 օրինագծերից ոչ մեկը դեռ չի հաստատվել Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից: Սա նշանակում է, որ դաշնային կառավարության գործունեությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օդային երթևեկության վերահսկումը, ազգային պարկերը, բժշկական հետազոտությունները և բնապահպանական ծրագրերը, կարող են դժվարությունների առաջ կանգնել գոյություն ունեցող հատկացումների ժամկետի ավարտից հետո:

Եթե այս շաբաթ միաորված օրինագիծը ձախողվի, ապա դեմոկրատները, որոնք դեռևս վերահսկում են Ներկայացուցիչների պալատը և Սենատը, հավանաբար կփորձեն շտապ ընդունել ֆինանսավորման շարունակականության մասին օրինագիծ, որը հիմնականում կպահպանի բյուջեն անցյալ տարվա մակարդակին:

Այնուհետև դեմոկրատները պետք է որոշեն նման օրինագծի ընդունման ժամկետը, որը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի ամիս կամ մինչև հաջորդ սեպտեմբեր:

Սենատոր Բերնի Սանդերսն ասել է, որ մտահոգված է, որ կարճաժամկետ օրինագծի ընդունումը կարող է խնդիրներ առաջացնել դեմոկրատների համար նոր տարում, երբ հանրապետականները ստանձնեն մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում:

«Կարճաժամկետ երկարաձգումը միայն ժամանակավոր լուծում է մեր առջև ծառացած շարունակվող ճգնաժամի», – կիրակի օրը CNN-ի եթերում նշել է Սանդերսը: Ըստ նրա՝ հանրապետականները փորձում են պատանդ պահել կառավարությանը, որպեսզի կրճատեն Սոցիալական ապահովությունը, Medicare-ը և Medicaid-ը, որին դեմ է սենատորը:

Երկու կուսակցությունների առաջնորդներն ասել են, որ ընթացիկ ծախսերի ուղղակի երկարաձգումը կկրճատի ազգային անվտանգության ծրագրերը, ինչը անցանկալի է:

Եթե համաձայնության հասնելու փորձերը ձախողվեն, դա կունենա հետեւանքներ։ Խոսքը, մասնավորապես, դաշնային աշխատողների հարկադիր չվճարվող արձակուրդների մասին է։ Նույնը տեղի էր ունեցել չորս տարի առաջ։