ՀՀ-ում տաղանդների մեծ ներհոսք է եղել, բայց ԲՏ ոլորտը այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ․ Հակոբ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 14:40
ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարները հանդիպում են Հնդկաստանում՝ Իրանի հետ պատերազմի, նավթի գների աճի և ներքին տարաձայնությունների ֆոնին
14.05.2026 | 14:35
«Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ջուրծեծոցին Կարապի լճում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:31
«Ռեալը» հայտարարել է նախագահի վաղաժամ ընտրությունների մասին
14.05.2026 | 14:27
«Ջուր ծեծելու» ակցիայից առաջ դատարկվել է Կարապի լիճը․ ըստ պատասխանատուների՝ սանիտարական մաքրման օր է
14.05.2026 | 14:23
Ասում ենք՝ 300 հազար ադրբեջանցի է գալու, բայց արդեն կասկածում եմ նույնիսկ 500 հազար․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:16
Իսրայելը պնդում է՝ Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ Իրանի հետ պատերազմի ժամանակ․ ԱՄԷ-ն հերքում է
14.05.2026 | 14:13
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:07
Բոլոր ուժերի հետ կոալիցիան բացառում ենք․ Վահան Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:00
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ երկրի օդային տարածքում ԱԹՍ-ների հետ կապված ճգնաժամի ֆոնին
14.05.2026 | 13:56
Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 13:53
Մադոննան, Շակիրան ու BTS խումբը ելույթ կունենան ԱԱ-2026-ի եզրափակիչի ընդմիջմանը
14.05.2026 | 13:46
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի․ Ալեն Սիմոնյան
14.05.2026 | 13:41
Անհետ կորածի հայրը 3 օր է` նստացույց է անում Կառավարության շենքի մոտ. 27-ին վարչապետն է ընդունել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:35
ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի մասին
14.05.2026 | 13:31
Պետությանը կվերադարձվի Վայքում գտնվող շուրջ 17 մլն դրամ արժեքով անշարժ գույք
Բոլորը

Մատենադարանում ընթանում է «Silicon Mountains 2022» միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը, որը նվիրված է թվային լուծումների կիրառմանը տնտեսության տարբեր ճյուղերում:

«Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը շարունակում է տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղը լինելու դիրքում մնալ։ Սրա մասին է վկայում նաև այն, որ տարածաշրջանային ճգնաժամի պայմաններում տաղանդների ներհոսքը հիմնականում եղավ հենց դեպի Հայաստան»,- գագաթաժողովում ելույթ ունենալով՝ այս մասին ընդգծեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանն իր առջև դրված խնդիրը՝ լինել տեխնոլոգիական կենտրոն և Հայաստանը ներկայացնել միջազգային ասպարեզներում՝ որպես բարձր տեխնոլոգիական երկիր, թեև ոչ ամբողջապես, բայց գոնե տարածաշրջանային ձևաչափով կարողանում է կատարել։
«Այնուամենայնիվ, առկա պայմաններում, երբ բզմաթիվ երկրներ մրցավազքի մեջ են, այնքան էլ հեշտ չէ տեխնոլոգիական երկիր լինելը, անհրաժեշտ է սա որպես մարտահրավեր ընդունել և շարունակել այս ուղղությամբ մեծ ջանքեր գործադրել։

Պետք է խոստովանել, որ Հայաստանում որքան էլ բարձր տեխնոլոգիաների ոլորտն առաջատարն է իր աճի տեմպերով, այնուամենայնիվ դրանց կիրառումը թե՛ հասարակության շրջանում, թե՛ բիզնես ոլորտում դեռևս բարձր մակարդակի չէ»,- նշեց Արշակյանը։

ԱԺ փոխխոսնակն անդրադառնալով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, գիտության, կրթության և տնտեսության կապի կարևորությանը՝ նշեց. «Գիտություն, կրթություն, արդյունաբերություն և տնտեսություն կապն անհրաժեշտ է բերել ֆունդամենտալ նոր մակարդակի վրա, և սա պիտի լինի Հայաստանի գիտատեխնոլոգիական նոր թռիչք ապահովելու ապագայի մասին մեր խոսակցությունը»: Արշակյանի համոզմամբ՝ գիտությունը, տնտեսությունը, արդյունաբերությունն ու կրթությունը պետք է իրենց ծրագրերով համահունչ լինեն և ծառայեն նույն նպատակներին:

Մանրամասները՝ տեսանյութում։