Կողմնակի եկամո՞ւտ ունես, հայտնիր ՊԵԿ-ին․ 2025-ից հայտարարագրումը պարտադիր կարող է դառնալ բոլորի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
11.12.2024 | 20:00
«Թեկուզ պոլի փետ, բայց մերը»․ Փաշինյանը փոխե՞լ է բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքը. Փա՞ստ, թե փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:55
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են համագործակցության հեռանկարները
11.12.2024 | 19:36
Թուրքական TRT-ի լրագրողները սիրիական Մանբիջում քրդերի կողմից ԱԹՍ-ի հարձակման են ենթարկվել
11.12.2024 | 19:24
Սիրիացի ապստամբները քանդել ու այրել են Ասադի հոր գերեզմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:11
ՔՊ-ական պատգամավորը կիսատ թողեց հարցազրույցը` լսելով Աղազարյանի անունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:02
ՔՊ-ն բաժանվում է խմբերի․ Հակոբ Ասլանյանի պահանջը կարևոր է՝ իմանալու, թե ի՞նչ է կատարվել Աղազարյանի հեռացման շուրջ. Էդգար Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:52
«Ասլանյանը Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել»․ ԲՏԱՆ խոսնակը՝ աղմկահարույց նամակագրության մասին
11.12.2024 | 18:44
Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել է՝ միակ ՀԷԿ-ի աշխատանքի դադարեցման պատճառով
11.12.2024 | 18:32
Մխիթար Հայրապետյանը ուղղորդե՞լ է Հակոբ Ասլանյանին «մեղայականով» հանդես գալ․ պատգամավորն ուշագրավ սքրինշոթեր է հրապարակել, հետո ջնջել դրանցից մեկը
Բոլորը

Թեև մեր օրերում այլոց եկամուտների մասին հարցեր տալն անքաղաքավարություն է համարվում, պետություն-քաղաքացի հարաբերություններում կանոնները մի փոքր այլ են։ Շատ երկրներում արդեն ընդունված պրակտիկա է եկամուտների համընդհանուր հայտարարագրումը։

Հայաստանի Կառավարությունը ևս առաջարկում է ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ՝ 3 փուլով՝ 2023-ից 2025 թվականներին: Սա նշանակում է, որ նախագծի ընդունման դեպքում՝ ՀՀ բոլոր քաղաքացիները 2025 թվականից պետությանը կներկայացնեն իրենց բոլոր եկամուտների և դրանց աղբյուրների մասին տեղեկությունները։

Այսպիսով, 1-ին փուլով 2023 թվականին եկամուտների հայտարարագիր կներկայացնեն՝

-Պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները;

-Նոտարները;

-1 միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած քաղաքացիները;

-20 մլն դրամ կամ ավելի փոխառություն ստացած քաղաքացիները;

-2023-ին եկամտային հարկի վերադարձման համակարգից օգտված անձինք;

-Այն քաղաքացները, որոնք 2023թ. եկամուտներ են ստացել Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից։

2024 թվականին արդեն 2-րդ փուլով հայտարարագիր կներկայացնեն նաև՝

-Վարձու աշխատողները;

-Քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացածները։

Երրորդ՝ վերջին փուլով 2025-ից հայտարարագիր պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ:

Նախագծի շուրջ այսօր Ազգային ժողվում առաջին ընթերցմամբ բուռն քննարկում ծավալվեց։ Ըստ ֆինանսների փոխնախարարի՝ հայտարարագիրը պետք է ներկայացվի յուրաքանչյուր տարի մինչև ապրիլի 20-ը՝ նախորդ տարվա վերաբերյալ։

Հայտարարագրման համակարգն ունենալու է մոտիվացիոն բաղադրիչ, քաղաքացիների կրթության, առողջապահության ծախսերը կխրախուսվեն՝ որոշակի գումարի հետվերադարձի տեսքով։

«Երբ կներկայացվեն հայտարարագրերը, հայտարարատուն կտեսնի իր համար նախատեսված ծախսն արտացոլված և նվազեցված հարկման բազայից։ Եթե, օրինակ, տարվա ընթացքում հայտարարատուն չի ստացել այնպիսի լրացուցիչ եկամուտներ, որոնք հարկվող են, սակայն հարկային գործակալի կողմից չեն հարկվել, իրավունք կստանա այդ ծախսերին հարկվող գումարի չափով եկամտային հարկ հետ ստանալ»,- նշեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Այս փոփոխությամբ որևէ լրացուցիչ հարկային բեռ չի նախատեսվում՝ շեշտեց Պողոսյանը։ Իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, նախազգուշացրեց․ «Հանկարծ եթե տեղի ունեցավ որևէ բան, որը Կառավարության կողմից կդառնա հետագայում հարկային բեռի փոփոխություն կամ հարկային բեռի ավելացում, իմ  կողմից արժանանալու է կտրուկ դիմադրության։ Այս դահլիճում հնչել է այդ միտքը, որ չի բերելու հարկային բեռի ավելացման»։

Նախարարության ներկայացուցիչը հակադարձեց Արսենյանին, ըստ ամենայնի, չբացառելով, որ հետագայում կարող են հարկային ավելացումներ լինել։

«Հարկային բեռի ավելացում չի լինելու, բայց խոսքն այս նախագծի մասին է, և բնավ այստեղ հնչած մտքերը չպետք է սահմանափակեն Կառավարության հարկային քաղաքականություն վարելու ճկությունը»,- նշեց պաշտոնյան։

Բացի եկամուտների հայտարարագրումից՝ կան կարծիքներ, որ պետք է դիտարկել նաև գույքի հայտարարագրման մեխանիզմ ստեղծելու գաղափարը՝ Ազգային ժողովի նիստում նշեց իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Եթե մենք հայտարարում ենք, որ պետությունը ցանկանում է ավելի լավ ճանաչել քաղաքացուն, պետք է նայի ոչ միայն եկամուտները, այլև ունեցվածքը։ Որովհետև մարդը կարող է ունենալ ամսական 100 հազար դրամ աշխատավարձ, բայց տանը կախված ունենալ Սարյանի կտավը, որն արժե մի քանի տասնյակ հազար դոլար»,- ասաց նա։

Թունյանի ելույթից Գուրգեն Արսենյանը վրդովվեց․ «Մոռացեք էդ նկարների մասին, էլի, նկարը գեղարվեստ է, հարկային բաներից դուրս եկեք, էլի, անընդհատ կարող է մոտենանք ինչ-որ օրինակների, որոնք հասնեն աբսուրդի: Հաճելի օրինակ է, բայց չի արտացոլում այն խնդիրները, որոնք հասարակությանը մտահոգում է։ Հո մարդիկ կրակը չե՞ն ընկել, որ իրենց տանը նկար ունեն»։

Արդյո՞ք Հայաստանի տնտեսությունն ու լայն հանրությունը պատրաստ են այս համակարգի ներդրմանը։ Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի խոսքով՝ այս հարցով շարունակում են որոշակի մտահոգություններ լինել։

«Թե՛ տնտեսությունը՝ գլոբալ իմաստով, թե՛ հասարակության լայն շերտերն ուղղակի այս պահին պատրաստ չեն այդ փոփոխություններին։ Որովհետև բնական է, աշխարհի զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանը ևս վաղ թե ուշ պետք է անցում կատարեր այս համակարգին, բայց արդյո՞ք պահը ճիշտ է ընտրված, արդյո՞ք նախապատրաստական որոշակի աշխատանք պետք չէ տանել հասարակության, տնտեսական ենթակառուցվածքների իմաստով։ Բնական է, այս առումով բազմաթիվ մտահոգություններ կան»,- նշում է Խաչատրյանը։

Տնտեսագետի խոսքով՝ տպավորություն է, որ հատկապես միջին եկամուտ ունեցող խավն ուղղակիորեն թիրախավորվում է, ինչը սոցիալական որոշակի խնդիրների կարող է բերել։ Ըստ Խաչատրյանի՝ սա ևս մեկ լծակ է հարկային կոշտ վարչարարարություն իրականացնելու առումով և հիմնական նպատակը հարկային մուտքեր ապահովելն է։

Նշենք, որ թեև այսօր Ազգային ժողովում մի քանի անգամ շեշտվեց, որ այս փոփոխությամբ չի ավելանում քաղաքացիների հարկային բեռը, այնուամենայնիվ, օրերս Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ֆինանսների փոխնախարարն ասել էր, որ լրացուցուցիչ հարկային եկամուտների մուտքեր են ակնկալվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան