Անիում նոր ընտրություններ կհայտարարվեն․ քաղաքական ուժերն այդպես էլ կոալիցիա չկազմեցին

Լուրեր

31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
Բոլորը

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում տեղի կունենան նոր ընտրություններ, սակայն մինչև այդ վարչապետի որոշմամբ կնշանակվի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։

մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունից տեղեկացանք, որ Շիրակի մարզպետարանից ՀՀ կառավարություն գրություն է հղվել՝ Անիում ավագանու լիազորությունները դադարեցնելու, համայնքապետի ժ/պ նշանակելու ու նոր ընտրություններ հայտարարելու մասին։

Ընտրություններն ամենայն հավանականությամբ կնշանակվեն մարտի 26-ին։
Այս պահին համայնքապետի պարտականությունները կատարում է Անիի նախկին փոխհամայնքապետ Մարտիրոս Դարբինյանը։

Նոյեմբերի 25-ը Անիի ՏԻՄ ընտրություններին մասնակցած երեք քաղաքական ուժերի համար նիստ հրավիրելու ու տեղական իշխանություն ձևավորելու վերջնաժամկետն էր, սակայն վերջիններս կոալիցիոն իշխանություն ձևավորելու շուրջ այդպես էլ համաձայնության չեկան։ Այս ընթացքում թե՛ 3 մանդատ ունեցող նորաստեղծ «Հայկական երազանք» կուսակցությունը, և թե՛ 8 մանդատ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բոյկոտեցին ավագանու նիստերը։

Ավագանու նսիտերի միակ մասնակիցը ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած «Ազգ-համայնք» դաշինքի ներկայացուցիչներն էին։ Այս քաղաքական ուժը ստացել էր 10 մանդատ, սակայն չկարողացավ միանձնյա իշխանություն ձևավորել, քանի որ չէր ստացել ձայների կեսից ավելին։ Հիշեցնենք, որ այն գլխավորում էր 18 տարվա ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանը։

Արմիկ Մովսիսյան