Սիրիայում ցուցարարները հարձակվել են Սուեյդայի նահանգապետի գրասենյակի վրա և այրել այն

Լուրեր

27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
Բոլորը

Սիրիայում տնտեսական պայմանների վատթարացման պատճառով զայրացած ամբոխը ներխուժել է հարավային Սվեյդա քաղաքի նահանգապետի գրասենյակ:

BBC-ի փոխանցմամբ՝ ականատեսները պատմում են, որ ցուցարարները հրկիզել են շենքը ուժեղ կրակոցների ֆոնին։

Ավելի վաղ մոտ 200 ցուցարար հավաքվել է քաղաքի կենտրոնում և ըստ տեղեկությունների՝ կոչ արել տապալել նախագահ Բաշար ալ-Ասադին:

Կայքը նշում է, որ Սիրիան տնտեսական լուրջ անկման ճիրաններում է։ Այդ ամենը հանգեցրել է գների պարուրաձև աճի և մեծ զայրույթի Սվեյդայում նախագահ Ասադի վարչակարգի նկատմամբ, որը խուսափել է սիրիական պատերազմի ամենավատ բռնություններից:

«Նահանգապետի աշխատասենյակն ամբողջությամբ այրվել է ներսից», – ասել է է քաղաքացիական ակտիվիստ և Սուեյդա 24-ի խմբագիր Ռայան Մաարուֆը:

Փոխհրաձգության ժամանակ մի քանի մարդ վիրավորվել է, Reuters-ին ասել է նա՝ հավելելով, որ պարզ չէ, թե որտեղից են կրակոցները։

Տեղի հիվանդանոցի աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ բուժվողներից մեկը մահացել է հրազենային վնասվածքներից, իսկ մյուսը դեռևս բուժում է ստանում կրակոցից հետո:

Թուրքիայի ընդդիմադիր Սիրիա հեռուստաալիքը միևնույն ժամանակ հաղորդել է, որ «հարյուրավոր» ցուցարարներ դուրս են եկել ցույցի ընդդեմ կենսապայմանների վատթարացման։ Նրանք պատռել են նախագահի պաստառները՝ միաժամանակ կոչ անելով «տապալել ռեժիմը»: