Եգիպտոսի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Լուրեր

11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
Բոլորը

Դեկտեմբերի 1-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Սերենադ Սոլիման Գամիլը:

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Գամիլին նշանակման առիթով և մաղթել նրան արգասաբեր աշխատանք և հաջողություն կարևոր առաքելության իրականացման գործում՝ համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր նպաստը կբերի երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Եգիպտոսի նորանշանակ դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում ներկայացնել Եգիպտոսը՝ հավելելով, որ իր առավելագույն ջանքերը կներդնի երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների հետագա զարգացման գործում։

Զրուցակիցները քննարկել են հայ-եգիպտական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ մասնավորապես անդրադառնալով երկկողմ հագեցած օրակարգին և համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրներին: ԱԳ նախարարի տեղակալը տիկին Գամիլին ներկայացրել է Հայաստանի շուրջ և տարածաշրջանում ստեղծված անվտանգային դրությունը՝ մասնավորապես ներկայացնելով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։