«Փորձում ենք պատրաստվել հնարավոր աղետներին»․ ամփոփվեց ԵՄ-ի երկամյա Թվինինգ ծրագիրը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.08.2026 | 11:49
ԿՀՎ տնօրենը Մոսկվա էր ժամանել «հատուկ ծառայությունների միջև շփումների» համար. Պեսկով
26.08.2026 | 11:40
US Open. Սերենա Ուիլյամսն ու Կառլոս Ալկարասը պարտվել են 1/4 եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 11:30
ՌԴ Պետդումայի խոսնակը Հայաստանին «կոչ է արել» հրաժարվել «կեղծ քաղաքականությունից»
26.08.2026 | 11:16
Ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով․ սպասվում են անձրև, կարկուտ և ուժեղ քամի
26.08.2026 | 11:11
Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 11:03
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը մեկնարկում է Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 10:55
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը
26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Շուրջ 2 տարի, հայ փրկարարները աշխատել ու վերապատրաստվել են Շվեդիայից և Լիտվայից ժամանած փորձագետների հետ համագործակցելով։ Նպատակը Հայաստանում բնակչության պաշտպանության հզորացումն է։ Թվինինգ․ այսպես է կոչվում ծրագիրը, որը Եվրամիության ֆինանսավորման շնորհիվ  հնարավոր է եղել իրագործել։ 2020-ին մեկնարկած ծրագիրն այսօր արդեն ամփոփում է արդյունքները։ 

Օրենսդրական փոփոխություններն ու ռազմավարության ընդունումը կլինի ամենամեծ ձեռքբերումը ծրագրի ընթացքում․ ասում է Նախարարության փրկարար ծառայության փոխգնդապետ Արմինե Հայրապետյանը, նշելով, որ ծրագրի կարևորագույն կետերից մեկն էլ հենց դա էր՝ օրենսդրության համապատասխանեցումը։  Եթե նախկին օրենքն ուղղված է եղել աղետների արձագանքման մեխանիզմներին, ապա նորը կկոչվի  «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության օրենք»։  Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագիրն իրականացնելու գործում Հայաստանին օգնում են մրցութային կարգով ընտրված Շվեդիայի Արտակարգ իրավիճակների գործակալությունն ու Լիտվայի Հանրապետության Ներքին գործերի նախարարությանն առընթեր հրշեջ-փրկարարական վարչությունը։ Ծրագրի արդյունավետությունը Արտակարգ իրավիճակների նախարարը բարձր է գնահատում, իսկ ծրագրի մշտական խորհրդատու, Շվեդիայի ներկայացուցիչ Անաստասիա Էզերեցը ծրագրի բոլոր բաղադրիչները գրեթե 90 տոկոսով իրականացված է համարում։  Ծրագրի ավարտին բոլոր կողմերը համակարծիք են՝ ի սկզբանե դրված նպատակները իրագործված են, հիմա քննարկվում է թվինինգ ծրագրի շարունակականության հարցը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան