Արդյո՞ք Մեհրիբան Ալիևան կհրաժարվի ֆրանսիական բրեդներից․ Ադրբեջանում կոչ են անում ի նշան բողոքի բոյկոտել ֆրանսիական ապրանքները

Լուրեր

21.04.2026 | 10:03
ԱԺ-ի մոտ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպից հետո Միքայել Մարգարյանի գործն ուղարկվել է դատարան
21.04.2026 | 09:52
Հողամասը վերադարձնելու անհնարինության պատճառով հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 26 մլն 789 հազար դրամ
21.04.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.04.2026 | 09:30
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմասնակցի «Դելֆի տնտեսական ֆորում»-ին
20.04.2026 | 23:38
Ովքեր են «Հանրապետություն» կուսակցության ցուցակում․ հրապարակվել են առաջին 30 անունները
20.04.2026 | 23:30
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.04.2026 | 23:21
Կենտրոնական Ասիայից շուրջ 13,000 քաղաքացիներ կռվում են Ուկրաինայի դեմ՝ Ռուսաստանի ԶՈՒ կազմում
20.04.2026 | 23:14
Նոր Գեղի գյուղում ավտոմեքենա է այրվել
20.04.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է` Իսրայելն իրեն չի համոզել Իրանի հետ պատերազմի մեջ մտնել
20.04.2026 | 22:47
Գետը դուրս է եկել հունից․ Մայակովսկիից ահազանգում են վնասների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 22:35
Թուրքիայում ԻԼԻՊ-ի հետ կապերի կասկածանքով 90 անձ է ձերբակալվել
20.04.2026 | 22:22
Հովիկ Աղազարյանի կուսակցության ցուցակի առաջին համարը կին է
20.04.2026 | 22:13
ՀՀ ԱԳ փոխնախարարը ESCAP-ի նստաշրջանում ներկայացրել է տարածաշրջանային համագործակցության առաջնահերթությունները
20.04.2026 | 22:00
Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին
20.04.2026 | 21:45
Թուրքիայի՝ «Միջին միջանցք» ծրագրի իրականացման կարևորագույն բաղադրիչը Հայաստանի հետ սահմանի բացումն է. FT
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում պատգամավորները կրկին հակաֆրանսիական հայտարարություններ են հնչեցրել ու առաջարկներով հանդես եկել։ Պատգամավոր Նագիֆ Գամզաևն էլ, մասնավորապես, առաջարկել է ադրբեջանցիներին բոյկոտել  ֆրանսիական ապրանքները։

«Մենք պարտավոր չենք օգտագործել ֆրանսիական ապրանքները։ Եթե մենք դա պաշտոնապես չենք կարող անել, ապա պետք է անենք կամավոր»,-ասել է պատգամավորը։ Նա նշել է, որ անհրաժեշտ է բողոքով պատասխանել  Ֆրանսիայի Սենատի ու Ազգային ժողովի պատգամավորներին։

«Վերջերս մենք տեսնում ենք, որ Լաչինի ճանապարհով զենք է փոխադրվում դեպի այն շրջանները, որտեղ գտնվում են «անջատողականները»։ Երեկ հայտնի դարձավ, որ այնտեղ են մեկնել նաև ռազմական մասնագետներ Իրանից։ Որոշ ժամանակ անց լրատվամիջոցներից կլսենք, որ ադրբեջանական երկնքում արդեն իրանական կամ ֆրանսիական անօդաչու սարքեր են։ Մենք դա չպետք է հանդուրժենք։ Այս թակարդները պետք է վերացնել։ Մենք պետք է վճռական հակահարված տանք Ֆրանսիային, Իրանին, Հայաստանի բոլոր հովանավորներին»,-ասել է պատգամավորը։

Ուշագրավ է հարցը՝ արդյո՞ք այս առաջարկին կմիանա նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը, որի դուստրերն ու կինը  ֆրանսիական հանրահայտ լյուքսային բրենդների մեծ երկրապագու են։ Մասնավորապես, Ադրբեջանի առաջին տիկին ու միաժամանակ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան մշտապես աչքի է ընկնում ֆրանսիական լյուքս բրենդի հագուստներ և պայուսակներ կրելով։

Մասնավորապես, նա հատկապես նախընտրում է  ֆրանսիական հանրահայտ «Louis Vuitton»,  «Chloe», «Сhristian Dior», ֆրանսիական LVMH ընկերությանը պատկանող «Fendi» և այլ հայտնի ապրաքանիշերի հագուստներ ու աքսեսուարներ։

Հավելենք, որ բացի այդ Ալիևի ընտանիքի անդամները գույքին են տիրապետում հենց Ֆրանսիայում։Մասնավորապես, ֆրանսիացի լրագրողները  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քրոջ՝ Սևիլ Ալիևայի կողմից առնվազն 52 միլիոն եվրո արժողությամբ շքեղ անշարժ գույք ձեռք բերելու ապացույցներ էին ձեռք բերել։ Գնումները կատարվել են 1999 թ-ից մինչև 2008-ը։

Ֆրանսիական L’Obs ամսագիրը «Շքեղ անշարժ գույք. ինչպես է Ֆրանսիան աշխարհից կասկածելի գումարներ գրավում» վերնագրով հոդված էր հրապարակել, որում նշվում է, որ Սեն Տրոպեում գտնվող  շքեղ առանձնատները Սևիլ Ալիևայի՝ Ֆրանսիայում առկա հարստության մի մասն են միայն։  Ալիևան 2005 թվականին  Փարիզի 16-րդ թաղամասում  գնել է մեկ այլ առանձնատուն՝ փակ լողավազանով: Գործարքի գումարը կազմում է 11,5 միլիոն եվրո: Ֆրանսիացի լրագրողները պնդում են, որ Սևիլ Ալիևան  նաև ունի  չորս բնակարան Ելիսեյան դաշտերի մոտ՝ ավելի քան 14 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ։

Էմմա Չոբանյան