Թուրքիայի ընդդիմադիր 6 կուսակցությունները ներկայացրել են սահմանադրության փոփոխությունների նախագիծը

Լուրեր

11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
Բոլորը

Թուրքիայի վեց ընդդիմադիր կուսակցությունները, որոնք միավորվել են փոխելու Թուրքիայում նախագահական ռեժիմը,  «Ուժեղացված խորհրդարանական համակարգ» խորագրի ներքո ներկայացրել են  նոր սահմանադրության նախագիծը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Ընդդիմադիր այս դաշինքը բաղկացած է Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP), İYİ (Լավ) կուսակցությունից, Երջանկություն (Saadet) կուսակցությունից, Դեմոկրատական կուսակցությունից (DP), DEVA (Ժողովրդավարություն և առաջադիմություն) կուսակցությունից և Ապագա (Gelecek) կուսակցությունից։ Նրանք 2022թ-ի փետրվարից պարբերաբար հանդիպում են և քննարկում՝ ինչպես են մոտենալու 2023 թ-ին նշանակված ընտրություններին և փոխելու երկրի քաղաքական համակարգը իշխանության գալու դեպքում։ Միջոցառման կարգախոսն է եղել «Հիմա ժողովրդավարության ժամանակն է»։

Սահմանադրության նոր նախագծի առաջարկի մասին հայտարարվել է  Անկարայի Bilkent Otel-ում կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են գլխավոր ընդդիմադիր CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, İYİ կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, Saadet կուսակցության առաջնորդ Թեմել Քարամոլլաօղլուն, DEVA-ի առաջնորդ Ալի Բաբաջանը, Ապագա կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն և Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Գյուլթեքին Ույսալը։

Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Մուհարեմ Էրքեքը հայտարարել է, որ փոփոխություններ են նախատեսում 84 հոդվածներում ու 9 բաժիններում, այդ թվում՝օրենսդիր, գործադիր, դատական իշխանություններին, հիմնարար իրավունքներին և ազատություններին վերաբերող։ Էրքեքը նշել, որ իրենք ցանկանում են վերացնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից 2018 թվականին ներդրված գործադիր նախագահական համակարգը։

Վեց կուսակցությունների ղեկավարները ավելի ուշ հավաքվել են  մայրաքաղաք Անկարայում գտնվող Դեմոկրատական կուսակցության կենտրոնակայանում։

Էմմա Չոբանյան