Ֆիլիպ Ռիքերը Հայաստան-Ադրբեջան բանակցություններում առաջընթաց է տեսնում

Լուրեր

27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարության կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական,ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը Բաքվում ԱՄՆ դեսպանատնից տեսաուղերձ է հղել։ Դրանում նա մասնավորապես նշում է, որ ուրախ էր վերադառնալ Բաքու։ Ռիքերն ասել է, որ Ադրբեջանը ներուժ ունի և ամեն անգամ վերադառնալիս տեսնում է տնտեսության աճը և հնարավորությունները ամբողջ Հարավային Կովկասի համար։

«Պետքարտուղար Բլինքենը հավատում է խաղաղության հնարավորությանը և Հարավային Կովկասի ներուժին։ Գիտակցելով աշխարհագրության կարևորությունը՝ նա խնդրեց ինձ այցելել այս տարածաշրջան: Հիմա Բաքվում եմ, այստեղից գնալու եմ Թբիլիսի ու Երևան։ Այս տարածաշրջանում հանդիպում են աշխարհագրությունն ու պատմությունը։

Գիտենք, որ խաղաղության գործընթացը հեշտ չէ։ Ես գիտեմ, որ հակամարտությունը տառապանք է պատճառել երկու կողմերին։ Բայց հավատում եմ խաղաղ ապագայի հույսին։ Հույս կա խաղաղ ապագայի։ Խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված թափը կարող է պահպանվել և պատմության նոր էջ բացել՝ ավելի պայծառ ապագա երաշխավորելու համար: Ես տեսնում եմ իրական քայլեր երկու երկրների կողմից, որոնք կարող են հասնել կայուն խաղաղության»,-ասել է Ռիքերը։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը։ Ըստ Ռիքերի՝  կա իրական առաջընթաց։ Նա հավելել է, որ ողջունում է համարձակությունը, վճռականությունը, առաջնորդությունը խաղաղության հասնելու հարցում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռիքերը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Էմմա Չոբանյան