Փայ է մտնում ՀՀ իշխանությունը դրսում աշխատողի եկամուտից, ոչ թե ստվերի հարց լուծում. Թադևոս Ավետիսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.12.2025 | 23:29
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել 907 ուղղումն ամբողջությամբ չեղյալ համարելու մասին օրինագիծ
10.12.2025 | 23:13
Նիկոլ Փաշինյանն այցելել է Համբուրգի առևտրի պալատ, հանդիպել գործարարների հետ
10.12.2025 | 22:58
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Համբուրգի քաղաքապետի հանդիպումը
10.12.2025 | 22:42
Համբարձում Մաթևոսյանը ՄԹ բնության նախարարին է ներկայացրել COP17-ի տարբերանշանն ու կարգախոսը
10.12.2025 | 22:22
Բաց երկխոսություն տեխնոլոգիական թեմաների շուրջ. Մխիթար Հայրապետյանը հանդիպել է LinkedIn-ի հայաստանյան համայնքի ներկայացուցիչներին
10.12.2025 | 22:13
Գալուզինը Բաքվում ընդգծել է 11 ռուսաստանցիների ազատ արձակման կարևորությունը
10.12.2025 | 22:00
Կհրապարակենք 44-օրյայի զեկույցից դետալներ՝ ոչ գաղտնի մասերը․ ծածկադմփոց չի՛ արվել․ Գագիկ Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 21:53
Լիանա Թովմասյանը՝ Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ
10.12.2025 | 21:40
Հարավային Կորեան և Ճապոնիան օդ են բարձրացրել իրենց ինքնաթիռները՝ ի պատասխան ՌԴ-ի և Չինաստանի համատեղ օդային պարեկության
10.12.2025 | 21:28
Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության կարևոր բաղադրիչներից է։
10.12.2025 | 21:17
Հայ բռնցքամարտիկները հաջողություններ են գրանցել աշխարհի առաջնությունում
10.12.2025 | 21:08
Սևանում հայտնաբերվել է 62 ձկնորսական ցանց․ սիգի որսի արգելքի վերահսկումը խստացվել է
10.12.2025 | 21:00
Վարչապետը չի ուզում օտար հատուկ ծառայությանը ենթարկվող կաթողիկոս․ նա և ԱԱԾ-ն տիրապետում են փաստերի. Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 20:48
Խաղաղության Նոբելյան մրցանակի վենեսուելացի դափնեկիրը չի մասնակցել մրցանակաբաշխությանը
10.12.2025 | 20:39
Հայաստան–Հունաստան հարաբերությունների խորացման նոր հնարավորություններ. Դավիթ Կարապետյանի հանդիպումը Լուկաս Ցուկալիսի հետ
Բոլորը

Քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման, տնտեսական ցուցանիշների մասին զրուցել ենք ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։

— Պարոն Ավետիսյան, այս կառավարությունը իր գործունեության հենց սկզբից հետևողականորեն գալիս էր եկամուտների հայտարարագրմանը։ Հիմա արդեն կառավարության որոշում կա, հավանություն են տվել համակարգը ներդնելուն։ Ի՞նչ խորք ունի այս հարցը ընդհանրապես։

— Տեսեք, ընդհանուր առմամբ էս իշխանությունը մի կարևոր «խասյաթ» ունի․ ասում է մի բան, անում՝ բոլորովին այլ բան իրականում։ Հիմա նույնը այս հայտարարագրման համակարգն է։ Ասում են՝ հայտարարագրենք եկամուտները, որ վերահսկվի պետության կողմից, ստվերը կրճատվի, պետությունից չգողանան, պետությունը շատ գումար ունենա և սոցիալական խնդիրներ լուծի ավելի շատ։

— Դրական նպատակ է։

— Դրական է, իհարկե։ Վկայակոչում են աշխարհի փորձը և այլն։ Այս նպատակը շատ լավ է, նորմալ է։ Հիմա աշխատավարձերը, ծառայությունների դիմաց վճարները, էտ ամբողջը պետք է օրենքով սահմանված կարգով, սահմանված մեխանիզմներով և ներդրված տեղեկատվական համակարգերով պետք է ներկայացվեն հարկային մարմին։ Եվ դա տարիներ շարունակ արվում է։
Հիմա ո՞ր եկամուտն է, որ հայտարարագրման այս պահին ենթակա չէ, և պետությունը դա տեսնում է, ուղղակի ձեռքը չի հասնում, որ բռնի, հարկի։ Էտ եկամուտը ինքը բանկով տեսնում է։ Խոսքը վերաբերում է այլ երկրներից դրամական փոխանցումներին։

— Ձեզ կարող են հակադարձել երկու փաստարկով։ Ի՞նչ տարբերություն այն մարդկանց միջև, որոնք մեկնում են Ռուսաստան աշխատելու, և որոնք մարզերից գալիս են Երևան, օրինակ, տաքսի քշելու։ Եվ երկրորդ, իշխանությունը կարող է ասել՝ եթե մենք գիտենք, թե ով ինչքան եկամուտ ունի, ապա քիչ ստացողին կարող ենք օգնել։

— Այո, իրենք հակադարձելու, մանիպուլյացնելու վարպետ են, էտտեղ ես միանշանակ չեմ հաջողելու։ Բայց իմ կարծիքը, ամեն դեպքում, ասեմ։ Առաջին, եթե դա է ձեր նպատակը, ազնիվ եղեք և ասեք։ Ասեք՝ ժողովուրդ ջան, էս մեխանիզմով մենք հարկելու ենք արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին։ Փող է պետք, և մենք պիտի հարկենք։ Շատ լավ, դիսկուրսը թող էս մասով գնա, և մենք տեսնենք հանրության կարծիքը։ Ի վերջո պիտի հարցնենք, չէ՞։ Մենք հիմա հարկային համակարգում էական փոփոխություն ենք անում։ Հիմա էտ մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնելով՝ վաղը կանգնեցնում ենք փաստի առջև։ Բա էլ ո՞ւր մնացին ժողովրդավարական իշխանությունը, իրենց լոզունգները։

Երկրորդը, եթե մարդը ստեղ օրինական չի աշխատում, իր եկամուտներն էլ թաքցրել է, չի հարկվում, հիմա էն դրսի անօրինական աշխատողը ըստ էության էլ այդպիսի տարբերակ չունի էս համակարգը ներդնելուց հետո։

— Նրանց պետք չէ՞ բերել ստվերից դուրս։

— Իհարկե, մենք չենք քննարկում դա։ Դա էս համակարգով չէ, որ պիտի բերվի։ Հարկային արդյունավետ վերահսկողություն պիտի իրականացնեն։ Այո, ստվերից դուրս բերելը, ստվերի կրճատումը, անօրինական աշխատանքի դեմ պայքարը ․․․ էստեղ որևէ առարկություն որևէ մեկը չի կարող ունենալ։ Բայց իրականում էս համակարգը էտ հարցը չի լուծում։ Էս համակարգով ՀՀ իշխանությունը բառիս բուն իմաստով ուզում է փայ մտնի դրսում օրնիբուն, քրտնաջան, իրենց ռիսկով աշխատող մարդկանց ստացած եկամուտներից։ Սա է խնդիրը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան