Cargo Dragon բեռնատար տիեզերանավը միակցվել է Միջազգային տիեզերակայանին
Քաղաքականություն
27.11.2022 | 20:39Ամերիկյան SpaceX ընկերության Cargo Dragon բազմակի օգտագործման բեռնատար տիեզերանավը կիրակի օրը՝ նոյեմբերի 27-ին, հաջողությամբ միակցվել է Միջազգային տիեզերական կայանին (ՄՏԿ), DW-ի փոխանցմամբ՝ հայտնել է ԱՄՆ-ի ազգային օդագնացության և տիեզերական տարածության վարչությունը (NASA):
Միջազգային տիեզերակայանի ամերիկյան հատվածի Harmony մոդուլին միակցումն իրականացվել է ինքնավար ռեժիմով ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով ժամը 07:39-ին (Երևանի ժամանակով ժամը 16:39-ին): Cargo Dragon-ը Երկրի ուղեծիր է դուրս բերվել շաբաթ օրը՝ Ֆլորիդայի նահանգի Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից մեկնարկած Falcon 9 կրող հրթիռի օգնությամբ:
Իլոն Մասկի SpaceX-ի տիեզերանավը կայան է հասցրել մոտ 3,5 տոննա սննդամթերք, սարքավորումներ և նյութեր գիտական փորձերի համար։ Օրինակ՝ երկու նոր IROSA արևային վահանակ և սարքավորումներ ու սերմեր;
Մեկուկես ամիս անց Cargo Dragon-ը հետ կուղևորվի, նրա վայրէջքի պարկուճը ցած կիջնի Ատլանտյան օվկիանոսում՝ ավելի քան 2,3 տոննա բեռով։
LIVE: @SpaceX's Dragon spacecraft is delivering @ISS_Research experiments and a new set of unfurling solar arrays to the @Space_Station.
— NASA (@NASA) November 27, 2022
Docking is scheduled for 7:30am ET (1230 UTC). #CRS26 https://t.co/rN2L0lrdwH