Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը դարձել աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Իսպանիայի Լա Նուսիա քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը 60 կգ քաշայինների եզրափակիչում մենամարտել է Վրաստանը ներկայացնող Գոչա Գորդուլավայի հետ և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տարել՝ արժանանալով ոսկե մեդալին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`Իսրայելյանը երիտասարդական ԱԱ-ի մեկնարկում մենամարտել էր Ասիայի չեմպիոն, հնդիկ Հարշ Հարշի հետ և ժամանակից շուտ հաղթանակ տարել՝ երկրորդ ռաունդում երեք անգամ նոկդաունի ենթարկելով մրցակցին: Այնուհետև, Իսրայելյանը 5:0 հաշվով առավելության էր հասել գվատեմալացի Դիեգո Խավիեր Միգել Գուարդադոյի նկատմամբ։

60 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում 18-ամյա բռնցքամարտիկը մենամարտել էր մեքսիկացի Ռաուլ Էրերա Ագիլարի հետ և երրորդ ռաունդում հաղթանակ տարել նոկդաուններով՝ 4:0:

Երիտասարդական ԱԱ-ի կիսաեզրափակիչում էլ Իսրայելյանը մրցել էր Անգլիայի ներկայացուցիչ Նելսոն Բիրչարի հետ և բոլոր երեք ռաունդներում ունենալով բացահայտ առավելություն՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր դարձյալ 5:0 հաշվով:

Հայաստանի թիմի կազմում աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցել են նաև Թումաս Թովմասյանը (51 կգ), Գոռ Ազիզյանը (54 կգ), Մանվել Պետրոսյանը (57 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ) Արես Հակոբյանը (67 կգ), Գարիկ Անտանոսյանը (71 կգ) , Ալիկ Հովհաննիսյանը (75 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Աղվան Ալեքսանյանը (86 կգ) և Ավետիք Հովակիմյանը (92 կգ): Հայաստանի թիմի մյուս ներկայացուցիչները դուրս են մնացել մեդալների համար պայքարից։

Առաջնությանն ավելի քան 460 բռնցքամարտիկ է մասնակցել: