ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկել է Սիրիայում քուրդ զինյալներին դուրս բերել առանց ցամաքային գործողության․ Hürriyet

Լուրեր

19.12.2025 | 02:04
Կոնֆերենցիաների լիգա․ Վահան Բիչախչյանը՝ գոլի հեղինակ
19.12.2025 | 01:56
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» պարտվեց Կիևի «Դինամոյին», բայց դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
18.12.2025 | 20:56
Ոստիկանները պիտի կարգ պահեին, բայց ամբողջությամբ թերացել են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաշինգտոնն առաջարկում է Անկարային քուրդ զինյալներին դուրս բերել Սիրիայի հյուսիսից 30 կիլոմետր հեռավորության վրա՝ առանց թուրքական զինված ուժերի ցամաքային գործողության անհրաժեշտության։ Այս մասին գրել է Hürriyet-ի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին, որը մոտ է կառավարական շրջանակներին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նոյեմբերի 20-ին Թուրքիան ռազմաօդային հարձակում էր իրականացրել Սիրիայի և Իրաքի հյուսիսում քրդերի դեմ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակիչներին։

«Իմանալով նախագահ Էրդողանի վճռականությունը՝ ամերիկացիները քայլեր են ձեռնարկել առանց գործողության լուծելու այս հարցը։ ԱՄՆ ԳՇ պետը բանակցություններ է անցկացրել Թուրքիայի ԳՇ պետ Յաշար Գյուլերի հետ։ Թուրքիայի ՊՆ ղելավար Հուլուսի Աքարն ընդունել է Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆլեյքին։ Ի՞նչ են նշանակում այս հանդիպումները այն ժամանակ, երբ ցամաքային գործողությունն անխուսափելի է։ Այս բանակցությունները բնական են, որովհետև Քոբանիում կան նաև ամերիկացի զինվորներ։ Տարածաշրջանը գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության տակ։ Ամերիկացիներն առաջարկում են քուրդ զինյալներին հետ քաշել 30 կիլոմետր հեռավորության վրա՝ առանց Թուրքիայի կողմից ցամաքային գործողության անհրաժեշտության»,- գրում է հոդվածագիրը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել Թուրքիայի և ՌԴ պաշտպանության նախարարների նախօրեի հեռախոսազրույցի վրա։ Սա, ըստ Սելվիի, նույնպես նշանակում է, որ ցամաքային գործողությունն անխուսափելի է, քանի որ մինչ օրս պարտավորությունները չեն կատարվել։

Էմմա Չոբանյան