Պատկերացրեք՝ նախկինում ճանապարհային ոստիկանն իրեն կաշառք տալու համար բերման ենթարկեր․ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

«Ստեղծվում է Ներքին գործերի նոր նախարարություն. սա շատ կարևոր նախագիծ է, վերջապես ոստիկանության ծառայությունը գտնվելու է խորհրդարանական վերահսկողության ներքո, դառնում է քաղաքացիական կառույց»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը։

Ըստ նրա՝ Ներքին գործերի նախարարությունն իր մեջ ներառելու է երեք հիմնական ծառայություն՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը ու նոր կառույցը՝ Միգրացիոն և քաղաքացիության ծառայությունը.

«Մենք միջնորդել ենք, որ այս նախագիծը հրատապության կերպով քննարկի Ազգային ժողովում, փաթեթը շատ ծավալուն է, հանրային իրազեկման մասով ապահովված է՝ քննարկումներ են տեղի ունեցել արդեն մի քանի ամիս։ Եթե ԱԺ մեր գործընկերները հավանության արժանացնեն փաթեթը, ապա տարվա վերջին մենք կունենանք ձևավորված Ներքին գործերի նախարարություն։ Նախատեսել ենք նաև 4 ամիս անցումային փուլ, որի ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարությունն իրականացնելու է դադարեցման գործառույթը։ Նպատակն այն է, որ այդ մեծ ռեֆորմն անցնցում տեղի ունենա»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։

Նրա խոսքով՝ խորհրդարանական վերակսկողության կարևորագույն երաշխիքներից մեկն այն է, որ ոստիկանական բոլոր ապագա խնդիրների պատասխանատուն լինելու է քաղաքական մարմինը։ Վերահսկողությունն իրականացվելու է խորհրդարանական գործիքների միջոցով։

Մինասյանի դիտարկմամբ՝ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներն արդեն արդոյւնք են տալսի։ Նախարարն ընդգծեց, որ իրավապահ համակարգում ժամանակին եղել են մեծ թվով լատենտային իրավախախտումներ, որոնք չեն հայտնաբերվել, իսկ այսօր մեծ թվով հանցագործություններ են բացահայտվել։

«Պատկերացրեք՝ նախկինում ճանապարհային ոստիկանն իրեն կաշառք տալու համար հաղորդում ներկայացներ»,- նշեց Մինասյանը։ Նա նաև հավելեց, որ մեծ թվով հանցագործություններ են բացահայտվում նաև ՔԿՀ-ներում։

Մանրամասները՝ տեսանյութում։